«ՉԻ» տեղեկություններով՝ այն բանից հետո, երբ հայաստանյան հայտնի բուհերը հայտարարել են, թե բարձրացնում են ուսման վարձերը, որովհետև այլևս չեն կարողանում դուրս գալ բուհի ծախսերի տակից, ինչպես նաև արժանվույնս վարձատրել բուհերի պրոֆեսորադասախոսական կազմին, հետևել է կառավարության արձագանքը՝ ստուգումների տեսքով։

 «Շրջանառվող խոսակցությունների համաձայն՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն իր վերահսկողության ծառայությանը հրահանգել է մտնել բուհեր և ստուգել նրանց ֆինանսական հաշվետվությունները։ Գործընթացի հենց սկզբում բավականին աղաղակող փաստեր են գրանցվել։ Նախ պարզվել է, որ որոշ բուհերում կան հաստիքացուակներ, որտեղ ներառված մարդիկ բուհի ղեկավարության ծանոթ–բարեկամներն են, ովքեր չեն աշխատում այնտեղ, բայց գրանցված են որպես աշխատողներ, և բավականին լուրջ գումարներ են ստանում աշխատավարձերի տեսքով։

 Այնուհետև պարզվել Է, որ որոշ բուհեր օտարել են բուհի սեփականություն համարվող տարածքները։ Բանն այն Է, որ բոլոր պետական բուհերն ունեն հողատարածքներ, և բուհերին արտոնություն է տրված, համաձայն որի՝ այդ հողատարածքների համար նրանք հողահարկ և գույքահարկ չեն վճարում։ Բուհերի ղեկավարությունը կարող Է այդ տարածքների վրա բիզնես կազմակերպել և այդտեղից առաջացած կամ գոյացած գումարները ուղղորղել ղեպի բուհը, այլ ոչ թե անձնական գրպանները։ Կառավարության համապատասխան ստուգումները նախ բացահայտել են, որ այդ բիզնեսները սպասարկում են բացառապես բուհերի ռեկտորներին, ապա եղել են դեպքեր, երբ բուհի ռեկտորը օտարած Է եղել բուհի սեփականությունը, այսինքն՝ հողակտորը վաճառված Է եղել, գումարն Էլ՝ գրպանված»,– գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել