Բաց նամակ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամներին

Հարգարժա՛ն Դավթյան Արտակ, Պողոսյան Կարինե, Աճեմյան Կարինե, Առաքելյան Բազմասեր, Բաբուխանյան Հայկ, Բիշարյան Հեղինե, Գեւորգյան Արթուր, Հակոբյան Ռուբիկ, Մանուկյան Արամ, Մուրադյան Ռուզաննա, Պետրոսյան Շուշան, Վարդանյան Աղվան, այս էլ երկրորդ անգամ մենք` ուսանողներս, դիմում ենք ձեր հանձնաժողովին, որպեսզի անհապաղ կերպով խորհրդարանական լսումներ հրավիրեք` բուհերում ուսման վարձավճարների անհիմն և ապօրինի որոշումը քննարկելու համար, որտեղ խոսվի այն մասին, թե ո՞ւմ որոշմամբ են բարձացվել, ինչո՞ւ կառավարությունը նախապես իր խոստացած վերին սահմանը չի սահմանել, ի՞նչ եղավ ուսանողական վարկեր տրամադրելու կառավորության ծրագիրը, ինչո՞ւ կասեցվեց այդ ծրագիրը ըստ ՎՊ-ի վերջին հաշվետվության:

Մեր այս արդարացի պահանջին հանձնաժողովի տասներկու անդամներից արձագանքեցին միայն երկուսը` Ռուբեն Հակոբյանն ու Աղվան Վարդանյանը: Մի՞թե Ռուբեն Հակոբյանն ու Աղվան Վարդանյանը ավելի անհանգստացած են ուսանողների ճակատագրով, քան հանձնաժողովի մյուս անդամները: 
Քանի որ խնդիրը առավել քան հրատապ է, մեր` ուսանողներիս պահանջն է հրավիրել արտահերթ լսումներ, չսպասել հերթական չորեքշաբթի օրվան, քանի որ, կրկնում եմ, խնդիրը հրատապ է, և ամեն մի ուշացած քայլ կարող է ճակատագրերի կործանման պատճառ հանդիսանալ: Կոչ եմ անում, խնդրում և պահանջում եմ հանձնաժողովի բոլոր անդամներից հանդես գալ հայտարարությամբ և հրավիրել խորհրդարանական արտահերթ լսումներ:
Հույս ու հավատ ունենք, որ հանձնաժողովը իր իրավասությունների շրջանակներում կնպաստի երիտասարդներին հուզող հարցի արդարացի լուծում տալուն: Հուսանք, որ մինչև սեպտեմբերի 1-ը կստանանք դրական պատասխան:
Հույսով, սիրով և մեծ ջերմությամբ` Գրիշա Էձգերիձե

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել