1in.am-ը գրում է.
Արևմտյան լրատվամիջոցներին վերջապես հաջողվել է պարզել, թե ծննդյան օրը Ջենիֆեր Լոպեսն ինչ նվեր է ստացել Կասպեր Սմարթից:
Ինչպես հաղորդում են արևմտյան լրատվամիջոցները, Կասպեր Սմարթը չի կարող պարծենալ սիրելիի համար յուրահատուկ նվերի ընտրությամբ. նա կանգ է առել վինտաժային զարդերի վրա: Պարողը Լոպեսին ադամանդակուռ, 40-ական թթ. մատանի է նվիրել, որը գոտու տեսք ունի, ինչպես նաև 70-ական թթ. ոսկե թևնոց, որը ևս գոտի է հիշեցնում:
Ինչպես լրագրողներին պատմել է այն խանութի տերը, որտեղից Սմարթը գնել է իր նվերը, Ջեյ Լոյի սիրելին ցանկացել է, որ նվերը շքեղ ու ժամանակակից տեսք ունենա: Հիշեցնենք, որ 44-ամյա երգչուհին իր ծննդյան տոնը նշել է մտերիմ ընկերների շրջապատում՝ վարձակալած նավի վրա:


Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/more_entertainment_209319.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել