Esyes.am-ը գրում է.

«Կարգին սերիալի» 6-րդ եթերաշրջանից հետո «Կարգինի» անձնակազմը որոշեց ավարտել այս նախագիծը, քանի որ ինչպես esyes.am-ի հետ զրույցում սերիալի ռեժիսոր և պրոդյուսեր Արման Մարությանն էր ասել՝ պետք է ժամանակին հեռանալ:

 «Կարգինի» թիմն արդեն ձեռնամուխ է եղել նոր նախագծի նկարահանումներին, որը, ամենայն հավանականությամբ, եթերում կլինի հոկտեմբերից: esyes.am-ը նախագծի մասին զրուցեց ռեժիսոր, պրոդյուսեր Արման Մարությանի հետ, ով մեզ որոշ մանրամասներ պատմեց: «Նոր նախագծում հավաքել ենք «Կարգինի» հին և նոր դերասաններին: Միասին եթերում կլինեն «Կարգին հաղորդման» և «Կարգին սերիալի» սիրված դերասանները՝ Անդոն ու Ռաֆոն, Արմինե Պողոսյանը, Աշոտ Մելոյանը, Ժենյա Մկրտումյան, Արեգ Գուլոյանը, Արշալույս Ավետիսյանը: Փորձելու ենք բոլորին ներգրավել այս նախագծում: Ցանկություն կար կրկին աշխատել նաև Հասմիկի հետ, ով այժմ ԱՄՆ-ում է: Դեռ հստակ չգիտեմ, գուցե փորձենք իրեն էլ բերել այստեղ:),- ասաց Արմանը՝ հավելելով, որ նոր նախագիծը սքեթչերի տեսքով է լինելու: -Հետաքրքիր մի բան էլ կա, որը հեռուստադիտողները կտեսնեն, երբ նախագիծը եթերում լինի»:

Թիմի տեխնիկական և ստեղծագործական անձնակազմը չի փոխվել: Արմանի փոխանցմամբ՝ նույն կազմն է, որն արդեն տասը տարուց ավելի աշխատում է «Կարգինի» հետ:

 Այս պահի դրությամբ ամենամեծ նորությունն այն է, որ Հայկոն և Մկոն չեն խաղալու այս նախագծում: «Մկոն ցանկություն է հայտնել առանձին մասնակցել ուրիշ նախագծում,  և մենք հարգում ենք իր ցանկությունը: Այն հաղորդումը, որին Մկոն մասնակցում է, եթեր է հեռարձակվելու «Արմենիա TV»-ով, և  այն ավելի շուտ է եթերում լինելու, քան «Կարգինի» նոր նախագիծը,- esyes.am-ին ասաց Հայկ Մարությանը և ավելացրեց,- Կոնկրետ ես այս եթերաշրջանում որպես դերասան հանդես չեմ գալու, քանի որ զբաղված եմ որպես պրոդյուսեր և սցենարի հեղինակ»: Հայկոյի փոխանցմամբ` առաջիկայում նա աշխատելու է հեռուստատեսային երկու նախագծի վրա, որոնք եթերում կլինեն հաջորդ տարի: Հայկոն այդ նախագծերում կներկայանա նաև որպես դերասան: Այդ նախագծերից բացի, նա  այժմ աշխատում է նաև սոցիալական նոր ծրագրի վրա, որը կմեկնարկի աշնանը:

 Նյութն ամբողջությամբ՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել