Yerevannews.am-ը գրում է.

Քլոյի Քարդաշյանը և Լամար Օդոմը իրարից առանձին են ապրում, սակայն ոչ մի քայլ չեն ձեռնարկել բաժանվելու ուղղությամբ:

Այս մասին հաղորդում է TMZ-y` հղում կատարելով ընտանիքին մոտ կանգնած աղբյուրներին:

Իրավիճակին ծանոթ բազմաթիվ աղբյուրներ պատմել են գործակալությանը, որ Քլոյին հայտարարել է բաժանման մասին այն բանից հետո, որ չորեքշաբթի օրը տնից դուրս է հանել Լամարին:

Ինչպես պարզել է TMZ-ին բաժանման առիթ է հանդիսացել Լամարի` թմրանյութերի նկատմամբ հակումը առնվազն երկու տարվա ընթացքում, որը այլևս չի կարողացել հանդուրժել Քլոյին:

Գործակալությունը փորձել է պարզել, թե Լամարը արդյոք բժիշկների միջամտությանը չի դիմել, սակայն Քլոյին կտրուկ պատասխանել է, որ այլևս գործ չունի նրա հետ: 
Բացի դա Քլոյին նշել է, որ դեռևս ոչ ինքը ոչ էլ Լամարը չեն դիմել փաստաբանի բաժանվելու հարցով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել