Doctors.am-ը գրում է.
Կանադայում ինտերակտիվ արվեստների դպրոցի ուսանողներն, իրենց առջև նպատակ դնելով ազատելու կնոջը երկար ժամանակ բարձրակրունկ կոշիկ կրելուց առաջացած անհարմարություններից, ստեղծել են կոշիկ, որի կրունկի բարձրությունը կարելի է փոփոխել 10 սմ-ի սահմաններում:
Այս նոր կոշիկների ներբանում հատուկ զգայուն սարք է ներկառուցված, որը մի քանի ժամ շարունակ կոշիկը կրելուց հետո ազդանշան է տալիս, որ ժամանակն է իջեցնելու կրունկի բարձրությունը, որպեսզի ոտքերը չհոգնեն: Կանանց շրջանում անցկացված հարցումները պարզել են, որ բարձրակրունկ կոշիկ կրելը երկու ժամից ավելի չափազանց հոգնեցուցիչ է:
Հայտնի են նաև բարձր կրունկների պատճառած առողջական վնասները: Բարձր կրունկը խանգարում է թաթին կատարելու իր բնական ամորտիզացիոն ֆունկցիան, փոխում է կոնքոսկրերի թեքության անկյունն ու ձևափոխում կեցվածքը:
Բժիշկներն, առհասարակ, խորհուրդ են տալիս առօրյայում չկրել բարձր կրունկներ: Կրունկի ցանկալի բարձրությունը 2 սմ է:



