Lady News-ը գրում է.

Բազմաթիվ նամակներ ենք ստացվում՝ սեռական առողջության հետ կապված անհանգստություններով, հարցերով… INTELSEXUAL շարքը կօգնի ձեզ` սիրելի լեդիներ, իրազեկ լինել եւ ինքնուրույն գլուխ հանել սեփական խնդիրներից սեռական կյանքում: Նյութերի հիմքում նաեւ ձեր նամակներն են, այնպես որ շարունակեք գրել մեզ, եւ մենք կփորձենք գտնել ձեր հարցերի պատասխանները:
Զույգերը, երբ տևական ժամանակ հանդիպում են, նրանց մոտ որոշակի ժամանակ անց սկսում են առաջանալ կիրք, մարմնական մղումներ, սակայն մեր իրականության մեջ մինչ ամուսնությունը, մասնավորապես աղջիկների դեպքում, կան որոշակի սահմանափակումներ՝ չունենալ սեռական հարաբերություններ:
 Ի՞նչ է տեղի ունենում այս պարագայում և ի՞նչ խնդիրների առջև կարող է կանգնել զույգը: Թեմայի հետ կապված LADYNEWS.am-ը զրուցեց ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ Սևադա Հակոբյանի հետ:
 «Էրոտիկ քնքշանքները և´ տղաների, և´ աղջիկների մոտ, որոնք զույգի որոշմամբլինում են տարբեր խորություն, երկուսի մոտ էլ առաջացնում է կոնքի խոռոչիգերարյունալցում. բժշկական տեսանկյունից դրան պետք է հաջորդի կուլմինացիոնփուլը, այսինքն՝ սեռական հարաբերություններ ունենալը, որպեսզի սեռականօրգանների գերարյունալցված վիճակը հետ զարգանա»,-ներկայացրեց Սևադա Հակոբյանը՝ հավելելով, որ գրգռման այս գործընթացի հաճախակի կրկնությունը կարող է առաջացնել որոշակի խնդիրներ. «Հնարավոր է՝ առաջանան կոնքի խոռոչի կանգայիներևույթներ: Բացի օրգանական խնդիրներից, կա նաև հոգեբանական գործոնը, երբառաջանում է զգացմունքային լարվածություն, գրգիռներ, որոնք անպայման պետք էպարպվեն՝ առաջացնելով հաճելի զգացողություններ և դառնալով նախապայմանհաջորդ սեռական հարաբերության համար»:
 Սեքսապաթոլոգի խոսքով՝ այդ գործընթացի բացակայությունն ու արգելակումը զույգի մոտ կարող է առաջ բերել նյարդային լարում, տագնապ, անհանգստություն, ավելորդ լարվածություն, որոշների մոտ էլ կարող է պատճառ դառնալ դեպրեսիայի: «Փսիխոսեքսուալ զարգացմանտեսանկյունից զույգերի մոտ այդ ամբողջ ընթացքը պետք է զարգանա ներդաշնակ՝անցնելով բոլոր փուլերով՝ պլատոնիկ լիբիդո, էրոտիկ լիբիդո և վերջում էլ սեքսուալլիբիդոյի արթնացում ու ամրապնդում, այսինքն՝ պարբերական սեռական կյանք, սահենց իդեալական տարբերակն է»,-ասաց սեքսապաթոլոգը:
 Ինչպես նշեց Սևադա Հակոբյանը, մեր իրականության մեջ այս փուլերի ներդաշնակությունը խախտվում է. երկար դադար է տեղի ունենում էրոտիկ լիբիդո փուլի վրա, այսինքն՝ հետաձգվում է սեքսուալ լիբիդոյի փուլը, որն էլ, իհարկե, ներդաշնակ փսիխոսեքսուալ զարգացման համար ստեղծում է որոշակի խոչընդոտներ: Մասնագետի խոսքով՝ կախված անհատի օրգանիզմի առանձնահատկություններից՝ զույգի մոտ խնդիրներ կարող են առաջանալ մեկի մոտ հանդիպումներից մեկ ամիս անց, մյուսի մոտ` շատ ավելի ուշ: «Հիմնական խնդիրն այն է, որայս գործընթացը տևական չլինի. երբ ընկերություն անելով՝ զույգերը կիրառում ենսիրախաղի բոլոր էլեմենտները, բացի սեռական հարբերության դասականճանապարհից, ապա այդ դեպքում կարող են առաջանալ հակասություններ՝ աղջկասպասումների և իրականության միջև, երբ արդեն ամուսնացած կլինի և կկարողանա սեռական հարաբերություններ ունենալ: Տղաների դեպքում ավելի հեշտ է. նրանքտվյալ աղջկա հետ չէ, բայց մեկ ուրիշի հետ կկարողանան ունենալ սեռական կյանք՝իրենց հոգեսեռական զարգացման փուլերը ճիշտ անցնելով»,-ասաց մասնագետը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել