
1in.am-ը գրում է.
Ինչպես երևում է, բալետի էպոտաժային պարուհի Անաստասիա Վոլոչկովան դստերը՝ Արիադնային, ոչինչ չի մերժում: Անաստասիան աջակցում է դստեր՝ իրեն նմանվելու ձգտումները և նրա հետ ամեն ինչում համաձայնում:
Երեկ Վոլոչկովան իր բլոգին հետևողներին պատմել է այն մասին, թե ինչպես են իրենք միասին անցկացրել հանգստյան օրերը: Սկզբում մայր ու աղջիկ գնումներ են կատարել: Հայտնի պարուհու դուստրը բարձրակրունկ կոշիկներ է ձեռք բերել: Վոլոչկովայի մեկնաբանությամբ՝ Արիշան բարձրակրունկ կոշիկներ է ընտրել. «Ճիշտ է, նա հարցնում էր՝ մայրիկի բարձրակրունկների նման չկա՞ն...(12-15 սմ)»:
Այնուհետև Անաստասիան դստեր համար երկու նորաձև Բարբի տիկնիկներ է գնել, ու երկուսով ուղևորվել են SPA սրահ: Մայրը հպարտացել է, որ դուստրը եղել է ոճաբանի ու վարսահարդարի մոտ, այնուհետև այցելել է մատնահարդարի ու պեդիկյուրի սենյակներ: Ծանր օրվանից հետո մայր ու աղջիկ այցելել են Մոսկվայի ամենանորաձև ռեստորաններից մեկը: