1in.am-ը գրում է.

Բրիտանացիների կեսից ավելին վախենում է առանց բջջային հեռախոսների մնալ: Այս մասին գրում է The Independent-ը՝ հղում անելով AppRiver-ի անցկացրած նոր հետազոտությանը: Այդ վախն անվանվում է «նոմոֆոբիա» (no mobile phone phobia):

Նման վախով տառապող մարդիկ վախենում են տեսադաշտից կորցնել իրենց բջջայինը: Նրանք մշտապես վախենում են, որ իրենց բջջայինը կկորցնի ազդանշանը, իսկ մարտկոցը՝ կլիցքաթափվի: 

Պարզվել է նաև, որ հարցվածների 42 տոկոսը լողափին հանգստանալիս բջջային սարքերն իրենց հետ են վերցնում, իսկ յուրաքանչյուր 5-րդը բջջայինից օգտվում է անկողնում՝ ստուգելու էլեկտրոնային փոստը:

Հետազոտության մասնակիցների ¼-ը հանդիպման ժամանակ ստուգում է իր տեքստային և էլեկտրոնային հաղորդագրությունները: Նման վարքի առավել հակված են կանայք, քան տղամարդիկ: Տարբերությունը կազմում է 10 տոկոս: Ի դեպ, կանանց մոտ նոմոֆոբիայի դեպքերը 17 տոկոսով ավելի են, քան տղամարդկանց մոտ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել