Եղունգներն ու ձեռքերը միանգամից պատկերացում են տալիս, թե ինչպիսին է կինը և ինչքանով է հետևում իր արտաքինին։ Իզուր չէ, որ գեղեցիկ մատնահարդարումը հաճախ անվանում են կնոջ այցեքարտը։
Գեղեցկության տենդենցներին հետևող, մշտապես խնամված ու գեղեցիկ հայուհիները, միանշանակ, արդեն հասցրել ես լինել Ալեքսանդր Սպենդիարյան 5 հասցեում գործող «Color Boom Nail Studio»-ում, որն այսօր նշում էր իր 5-ամյակը։ Դրական տրամադրություն, համեղ, քաղցր հյուրասիրություն, կատարյալ մաքրություն և իհարկե, բարձրորակ սպասարկում.ահա, թե ինչ է սպասվում ձեզ այստեղ:

Բացի վերը նշված առավելություններից, «Color Boom Nail Studio»-ն միշտ կարևորել և նպաստել է գեղեցկության ինդուստրիայի զարգացմանը Հայաստանում: Դրա ողղությամբ ձեռնարկվել են մի շարք քայլեր, որոնցից մեկը  աշխարհահռչակ բրենդ «Kiara Sky»-ի ներմուծումն էր Հայաստան և ներկայացումը հայկական շուկայում:

Հայաստանում ինքնատիպ այս բրենդի 5-ամյակին ներկա է գտնվել նաև BlogNews.am կայքը և բրենդի մասին բոլոր տեղեկություններն ու մանրամասները ճշտել «Color Boom Nail Studio»-ի համահիմնադիր Նորա Աբրահամյանից.

«Ի սկզբանե ցանկացել ենք ստեղծել տարբերվող ստուդիա, որը ոչ միայն մատնահարդարմամբ ու ոտնահարդարմամբ է զբաղվում, այլ նաև կոսմետոլոգիայով: Փորձել ենք տարբեր փորձարկումներ կատարել տարիների ընթացքում: Ճանապարհը դժվար է եղել, մրցակցությունն էլ՝ մեծ: Մեր բոլոր մրցակիցներին գնահատում ենք և սիրում ենք նրանց հետ աշխատելը: Մեզ զգոն են պահում մարդիկ, ովքեր մեր կողքին են, նրանց շնորհիվ մենք գնալով կատարելագործվում ենք»,- ասում է Նորան ու հավելում, որ իրենց ամենամեծ հաջողությունը հայաստանյան շուկա նորագույն նյութի՝ «Kiara sky Dip Powder»-ի ներմուծումն է:

«Color Boom Nail Studio»-ում նաև ուսանում են այլ գեղեցկության սրահների մասանգետներ, այստեղից թե՛ որպես անհատ, թե՛ որպես ստուդիա հնարավոր է գնել ու օգատգորևծել «Kiara sky Dip Powder»-ը:

«Kiara Sky» ապրանքանիշի բոլոր նյութերից Երևանում առանձնանում է «Kiara sky Dip Powder»-ը, որը յուրահատուկ է իր տեսակով, ընդունվել է աշխարհի բազմաթիվ երկրներում, մեծ հաջողություն գրանցել այստեղ:
Այն ոչ թե հեղուկ է, այլ փոշի և ունի մի շարք առավելություններ: Իր դասի մնացած բոլոր տեսակի նյութերից «Kiara sky Dip Powder»-ը տարբերվում է  նրանով, որ հարստացած է վիտամինային կոմպլեքսով, ունի պաշտպանիչ շերտ եղունգի համար, ինչպես նաև` այն չի չորացվում լամպի մեջ և առանց որևէ գործիքի էլ հեռացվում է եղունգների վրայից` պարզապես բամբակով և հատուկ նյութի միջոցով: Նշենք, որ այն օգտագործում են նաև հղիները:
Կան նաև այս ապրանքանիշի լաքերի տեսականին, որոնք կատարյալ մնում են եղունգների վրա առավելագույնը 10 օր:

«Color Boom Nail Studio»-ում մատնահարդարման և ոտնահարդարման ծառայություններից բացի անցկացվում են նաև էլոս-էպիլյացիայի և դեմքի խնամիքի հետ կապված մի շարք պրոցեդուրաներ։
Այստեղ աշխատում են քաղաքի լավագույն մասնագետները, ովքեր պարբերաբար մասնակցում են միջազգային դասընթացների, վերապատրաստվում են։

Նորան նկատում է, որ սրահի այցելուների շարքում քիչ չեն նաև հայ տղամարդիկ, ովքեր նույնպես ցանկանում են մշտապես խնամված տեսք ունենալ: Մանավանդ վերջին ժամանակներում, երբ աշխարհաքաղաքական վիճակի սրացման հետևանքով կտրուկ աճել է Հայաստանում զբոսաշրջիկների թիվը, այս սրահում հաճախ կարելի է հանդիպել տղամարդկանց:

Ստուդիան համագործակցում է նաև «Newmag»-ի հետ ու ընթերցասեր այցելուները կարող են կարճել իրենց ժամանակը կարդալով հրատարակչության ամենահետաքրքիր գրքրեը:

Խոսելով ապագա ծրագրերից՝ Նորան լիահույս է, որ շուտով կկայանա «Color Boom Nail Studio»-ի երկրորդ սրահի բացումը:

Շնորհանդեսին ներկա էր նաև Արուսիկ Տիգրանյանը, ով «Color Boom Nail Studio»  էր բերել իր պատրաստած տիրամիսուները: Այս համեղ քաղցրավենիքը դարձավ օրվա զարդն ու փոխարինեց տոնական տորթին:

«Color Boom Nail Studio»-ն մշտապես հաճելի անակնկալներ է մատուցում իր հաճախորդների համար, իսկ ընթացիկ նորությունների, դասընթացների, գույների և գեղեցիկի մասին կարող եք իմանալ` հետևելով Color Boom nail studio-ի ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերին կամ զանգահարելով (044) 520-520  հեռախոսահամարով:

 

 Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան

 

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել