Մարդն այնքանով է երջանիկ, որքանով դրան ուղղված է նրա մտածողությունը: Եթե ուղղումը գնում է լավագույն արդյունքով, ապա հաջողությունը անխուսափելի է: Կարելի է փնտրել և գտնել մի այնպիսի տեսակետ, մոտեցում, որի դեպքում յուրաքանչյուր անհանգստություն ձեռք կբերի դրական նշանակություն:
Ցանկացած սթրեսային իրավիճակում հարկավոր է տալ միշտ միևնույն հարցը. «Ի՞նչն է այս իրավիճակում լավագույնը», կամ գոնե «Ի՞նչը կարող էր նրա մեջ լինել հիասքանչ, գեղեցիկ» և այլն:
Հարկավոր է սովորել լինել երախտապարտ և՛ շրջապատող մարդկանց, և՛ ճակատագրին, նույնիսկ` անհաջողությունների առկայության դեպքում: Պարզապես պետք է փորձել դրանց նայել որպես կյանքից քաղած օգտակար դասեր, որոնք պետք է յուրացնել: Մարդուն դժբախտ դարձնում են նրա մտքերը, այլ ոչ թե արտաքին պայմանները: Ղեկավարելով մեր մտքերը` մենք կարողանում ենք ղեկավարել նաև մեր երջանկությունը:
Դեյլ Քարնեգին ասում է. «Եթե տառապում եք նրանից, որ չունեք գեղեցիկ կոշիկ, հիշեք այն մարդու մասին, ով ընդհանրապես զրկվել է ոտքերից»:
Երջանկության երկրորդ գաղտնիքը. Մարմնի ուժը
Ֆիզիկական վարժությունները թեթևացնում են սթրեսը և մարդու մարմնում առաջացնում քիմիական ռեակցիաներ, որոնց շնորհիվ մենք մեզ լավ ենք զգում: 30 րոպե մարզանք. մի՞թե մենք կկարողանանք դա թույլ տալ մեզ ամեն օր: Հարմար դիրքը, ուղիղ ուսերը նպաստում են մեր հոգեկան վիճակի կայունացմանը և լավացնում, բարձրացնում են տրամադրությունը: Մի մոռացեք նաև, որ լուսավորման անբավարարությունը նպաստում և հանգեցնում է ճնշվածության զգացողության առաջացմանը:
Հարկավոր է հիշել այն ժամանակը, երբ դուք իրոք երջանիկ էիք, ինքնավստահ: Գրանցեք արդյունքում առաջացած բոլոր դրական զգացումները` կապելով դրանք ինչ-որ պարզ, բայց միևնույն ժամանակ անսովոր մարմնական հուզմունքի հետ:
Երջանկության երրորդ գաղտնիքը. Ակնթարթների ուժը
Կյանքը ընթացիկ ակնթարթում հեռացնում է հոգսերը և անհանգստությունները: Յուրաքանչյուր նոր օր համարեք որպես նոր կյանքի սկիզբ: Մոռացեք այն ամեն վատի մասին, որ եղել է երեկ: Անցածը ետ չես բերի: Ժամանակը մի վատնեք զուտ երազանքների վրա: Արեք այն, ինչ կարող եք այսօր, բայց անշահախնդրորեն, ամբողջական նվիրումով:
Երջանկության չորրորդ գաղտնիք. Պատկերացման, կարծիքի ուժը քո մասին
«Մարդը այն է, ինչ իր մասին մտածում է»: Որպեսզի ունենաք երջանիկ կյանք, պետք է կարողանաք գնահատել, հարգել ինքներդ ձեզ, գոհ լինել ինքներդ ձեզնից: Մեզ շրջապատող մարդիկ մեր իսկ հայելին են, թեև` թեք: Թեպետ հարկավոր է նկատի ունենալ, որ նրանց բացասական պատկերացումների մի մասը մեր մասին ճշմարիտ է: Հարկավոր է ինքներդ ձեզ տեսնել այնպիսին, ինչպիսին կցանկանայիք լինել, դրսևորել ձեզ այնպես, ասես արդեն այդպիսին եք:
Ամբողջական նյութը՝ այստեղ



