Պատասխանում եմ բոլորիդ: Իմ բոյկոտը նրանում է կայանում, որ ես չեմ սիրում այդ մարդու չակերտավոր ասված արվեստը եւ չեմ գնում նրա համերգին ու նրան չեմ հարստացնում: Դուք ուզում եք` գնացեք, ուզում եք` մի գնացեք, ինձ համար միեւնույն է: Ես ոչ մեկին չեմ հորդորել, որ չգնա, ոչ մեկին չեմ պարտադրել, ես իմ տեղն եմ խոսում: Ինչ վերաբերում է բարեգործությանը, ապա ասեմ, որ նմանատիպ անտաղանդների համերգին գնալով չէ, որ բարեգործություն ես կատարում, այն մարդիկ, ովքեր հատուկ բարեգործության համար էին գնալու կարող են այդ գումարը պարզապես փոխանցել մի անապահով կամ հիվանդ երեխայի հաշվեհամարին, որոնք բազմաթիվ են Ֆբ-ում ու ստեղ սուտի հայրենասեր եւ բարեգործ մի ձեւացրեք ձեզ: Վերջում մի հարց ուղղեմ ձեզ, ով կարող է, թող պատասխանի: Ձեզանից քանի՞սն է վստահ, որ ամբողջ հասույթը ուղղվելու էր բարեգործությանը, ի՞նչ է տալիս նմանատիպ անտաղանդների համերգը մեր ազգին, ի՞նչ է շահում մեր փոշիացող արվեստը այսպիսի մարդկանցից, ինչո՞ւ ես պետք է հարստացնեմ նրան, ի՞նչ է նա սովորեցնում մեր երեխաներին: Այսօր բազմաթիվ տաղանդավոր երիտասարդներ ունենք, ովքեր այս կամ այն ինքնակոչ ու անտաղանդ մարդկանց պատճառով չեն կարողանում իրենց ցույց տալ, քանիսի՞ն եք ճանաչում եւ քանիսի՞ն աջակցում: Եթե այդքան մտահոգ եք, ձեր գումարները ուղղեք նրանց կողմը եւ օգնեք, որ չմեռնի մեր մշակույթը: Որ կիսամերկ աղջիկներով տեսահոլովակի փոխարեն հայկական մշակույթը քարոզող եւ հայ կնոջ կերպարը մարմնավորող տեսահոլովակներ ցուցադրվեն, որ չփչանա մեր սերունդը: Իսկ եթե պայքարի լավ միջոցներ գիտեք, խնդրեմ կիսվեք եւ կմիանամ ձեզ: Չեմ անդրադառնում մի քանի կատարյալ անկատարների, մնաք բարով...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել