Արձանագրենք․ Նիկոլն իր մասով, Աննան՝ իր, պրոֆեսիոնալ ձևով փչացնում են մի ողջ ազգի, հանրույթի և ի պատասխան դրա՝ մէ ծափ՝ մէ ուրախություն։
Ու երբ նա վաղը, ստորագրելով Արցախից հրաժարվելու հայ-ադրբեջանական հակապետական պայմանագիրը, կգա ԱԺ ու կասի, լավ եմ արել, ես եմ պատասխանատուն էլ, մեղավորն էլ, ուրի՞շ․․․ որևէ բան չի լինի։
Նիկոլն իր արածների պատասխանը կարող է տալ՝ ասելով դու՞ք չէիք իմ հրաժարականը պահանջող զինվորականներ, որ ոտքի կանգնեցիք երբ ես ՊՆ շենք էի մտել (Օնիկ, Փիլոյան և մյուսներ ո՞նց եք, հը ի՞նչ ասեց ՍԴ-ն, թե էլի ռուսներն էին մեղավոր))).. ասումա ռուսները չթողեցին)։ Կամ դու՞ք չէիք, ում տղաներից տարա մատաղ արեցի, հիմա եկել եք կնոջս հետ ծափ ու պար եք տալիս․․․ Ուրեմն լավ եմ արել, ինչ արել եմ, վեր ընկեք տեղներդ ու ձեններդ կտրեք։
Ամիսներ առաջ ես ասում էի, որ դուք կպարեք ձեր կորսված տղաների գերեզմաններին և դա չուշացավ (Վստահ եմ ձեզանից շատերին շատ տհաճ են իմ այդ գրառումները․ ինձ էլ, բայց կյանքը եկավ ու ցույց տվեց, որ հենց այդպես էլ եղավ)։
Ավելին՝ եթե ադրբեջանցիք այսօր ոտքով գան ու Երևանի կենտրոնում ասենք ադրբեջանական միջոցառում անեն, մեծ հաշվով բոլորը թքած կունենան․․․
Չնայած մոռացա, ռուսներն են մեղավոր․․․ Ռուսները աստիճանաբար ՀՀ-ում դառնում են «նախկիններն են մեղավոր» թեզի գլխավոր հերոսը։
Թեզ, որ լավ էլ աշխատում ա։
Ինչ ասեմ․ ասելիք էլ չկա զզվանքից ու բացի, որ գրելու չի․․․
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել