Այս հոդվածում ներկայացնում ենք աշխարհի ամենախոշոր մարմնի հատվածներ ունեցող մարդկանց:

biggest_human_body_parts


Աշխարհի ամենամեծ գլուխն ունեցող մարդը
biggest_head_01
Սեյն Մումտազը անսովոր մեծ գլուխ ունի, սակայն այն, թե ինչն է հանդիսանում նրա գլխի աճի պատճառը, և թե ինչպես է հնարավոր դրա բուժումը, դեռևս հայտնի չէ: Այս այլանդակված գլխով մարդն ապրում է Պակիստանից 100 կմ հեռավորությամբ գտնվող Լահոր քաղաքում` Նարոուալ փոքրիկ քաղաք տանող ճանապարհին:

biggest_head_02

biggest_head_03

Դեռևս երեխա ժամանակ բժիշկները նրան ախտորոշել են Պոսեյդոնի սինդրոմով, այն նույն հիվանդությունը, որով տառապում էր հայտնի Փիղ մարդը` Ջոզեֆ Մերիկը: Սակայն հայտնի է, որ Պոսեյդոնի սինդրոմն ազդում է մարմնի միայն մի հատվածի վրա, այնինչ Սեյնի գլուխն աճում է անկանոն` ամեն հատվածից, որը կարող է նշանակել, որ իրականում նա այլ հիվանդությամբ է տառապում:

Աշխարհի ամենամեծ քիթն ունեցող մարդը

biggest_nose_01

2007թ.-ի հուլիսի 6-ին Գինեսի աշխարհի ռեկորդների գիրքը գրանցեց Մեհմետ Օզիուրեկին` որպես աշխարհի ամենամեծ քիթն ունեցող մարդու: Նրա քթի մեծությունը հասնում է 8.8սմ-ի: Նա այժմ բնակվում է Թուրքիայի Արթվին քաղաքում: Սակայն վերջերս նրա ռեկորդը անցել է Պակիստանի Ռաուալպինդի քաղաքի բնակիչ Ֆայզան Աղային, ում քթի մեծությունը հասնում է 12.19 սմ-ի:

biggest_nose_02

Աշխարհի ամենամեծ լեզուն ունեցող մարդը

longest_tongue_01

longest_tongue_02

Գերմանացի դպրոցական Անիկա Իրմլերը Գինեսի ռեկորդների գրքում գրանցվել է որպես աշխարհի ամենաերկար լեզու ունեցող մարդը: Նրա լեզվի երկարությունը հասնում է 7սմ-ի: Նա նշել է, թե իր ընկերները միշտ ասել են նրան, որ նա իր անհավանական երկար լեզվով մի օր շատ գումար կվաստակի:

Աշխարհի ամենամեծ բերանն ունեցող մարդը

biggest_mouth_01

biggest_mouth_02

biggest_mouth_03

Անգոլայից Վրանցիսկո Դոմինգո Խոակիմն ունի աշխարհում ամենամեծ բերանը: Նրա բերանն ամբողջ լայնքով հասնում է մինչև 17սմ-ի:

Աշխարհի ամենամեծ ականջներ ունեցող մարդը

largest_ears_01

largest_ears_02

Դարիլ «Արջ» Բելմարեսը (ծնված հուլիսի 1956թ.-ի հուլիսի 10-ին) ունի աշխարհում ամենալայն ձգված ականջների բլթակները, որ հասնում են մինչև 5.5 մատնաչափի: Նա հովիվ է «Նրա վայրը Օսթինում» տեղանքում: Բացի այդ` նա պիրսինգներ է անում և նաև նկարահանվել է «Փոփոխիր» ֆիլմում:

 Աշխարհի ամենամեծ աչքեր ունեցող մարդը

Biggest_Eyes_01

Քիմ Գուդմեն անունով կինը կարողանում է իր աչքերը 12 մմ-ով դուրս հանել ակնակապիճներից: Նա գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում որպես ամենաշատ դուրս ցցված աչքեր ունեցող մարդը: Նա ապրում է ԱՄՆ Իլինոյս նահանգի Չիկագո քաղաքում: Քիմը պարզել է աչքերը դուրս ցցելու իր կարողության մասին պատահականորեն, երբ մի օր, հոկեյի դիմակով հարված ստանալով դեմքին, նրա աչքերը դուրս են ցցվել: Դրանից հետո նա կարողանում է դրանք դուրս ցցել, երբ ցանկանա, այդպես է լինում նաև, երբ նա հորանջում է:

Biggest_Eyes_02

 

 Աշխարհի ամենաերկար մազեր ունեցող մարդը

longest_hair_01

Գրանցված աշխարհի ամենաերկար մազերը պատկանում են Խի Քիփինգին Չինաստանից, ում մազերի երկարությունը 2004թ.-ի մայիսի 8-ին չափվել է 5.627մ: Նա իր մազերը երկարացնում է 1973թ.-ից` 13 տարեկանից, և մտադիր էլ չէ դրանք կտրել:

longest_hair_02

Աշխարհի ամենաերկար վիզն ունեցող մարդը

longset_neck_01

Ամենաերկար վիզը, որ հայտնի է, հասնում է 40սմ-ի և այդպիսի երկարություն ձեռք է բերել բազմաթիվ պղնձե օղակներ կրելու հետևանքով: Այսպիսի օղակներ են կրում իրենց վզին Միանմարի (Բուրմա) Պատաունգ և Կարենի ցեղախմբերի կանայք` որպես գեղեցկության նշան: Ի վերջո նրանց վզերն այնքան երկար ու թույլ են դառնում, որ առանց օղակների նրանք այլևս չեն կարողանում դրանք պահել: Որոշ ցեղախմբերում էլ այս օղակնեերը հանում են որպես պատիժ այն կանանց, ովքեր դավաճանում են իրենց ամուսիններին:

longset_neck_02

Աշխարհի ամենամեծ ձեռքն ունեցող մարդը

largest_hand_01

Չինացի Լուի Հուան տառապում է հազվադեպ հանդիպող հիվանդությամբ: Երբ նրան 2007թ.-ի հուլիսին տեղափոխում են Շանհայի հիվանդանոց, նրա բութ մատը հասնում էր 25 սմ-ի, իսկ նրա ցուցամատը հասնում էր 30-ի: Բժիշկները հուլիսի 20-ին վիրահատում են նրա մատները փոքրացնելու համար: 7 ժամ տևած վիրահատության ընթացքում նրանք մոտ 4կգ միս ու ոսկոր են հեռացնում: Այնուամենայնիվ, դեռևս երկրորդ վիրահատությունը պետք է կատարվի Հուայի ձեռքը հնարավորիս նորմալ տեսքի ու չափի բերելու համար:

Աշխարհի ամենամեծ բազուկն ունեցող մարդը

biggest_biceps_01

Գրեգ Վալենտինոն բոդիբիլդինգով զբաղվող  ամենահայտնի մարզիկներից է: Նա սկսել է զբաղվել դրանով դեռ 13 տարեկանից: 23 տարի շարունակ բնականորեն մարզվելուց հետո նա որոշում է ստերոիդներ փորձել, որի արդյունքում նրա բազուկները սովորական մարզած մկաններով 53սմ-ից հասնում են 71սմ անհավանական մեծ չափի:

biggest_biceps_02

Աշխարհի ամենաերկար եղունգներն ունեցող մարդը

longest-nails_01

ԱՄՆ-ից Լի Ռեդմունդը իր եղունգները չի կտրում 1979թ.-ից ի վեր: Դրանց երկարությունն 2008թ.-ի փետրվարի 23-ին Իսպանիայի ռեկորդների «Lo Show Dei Record» շոուում չափվել է 8.65մ: Եվ որ ամենատարօրինակն է, նա մասնագիտությամբ վարսահարդար է:

longest-nails_02

Աշխարհի ամենաերկար ոտքերն ունեցող մարդը

longest_legs_01

longest_legs_02

longest_legs_03

Աշխարհի ամենաերկար ոտքեր ունեցող կինը Սվետլանա Պանկրատովան է: Այս նախկին բասկետբոլիստուհու ընդհանուր հասակը 1.96 է, սակայն նրա ոտքերի երկարությունը հասնում է 132սմ-ի:

Աշխարհի ամենամեծ ոտքերն ունեցող մարդը

biggest_feet_01

Պատմության մեջ գրանցված ամենաբարձրահասակ մարդու Ռոբերտ Մադլոուի հասակը հասնում էր 2.72-ի: Իսկ նրա ոտքերի թաթերը հասնում էին 71սմ-ի, որի շնորհիվ նա դառնում է աշխարհի ամենամեծ ոտքերն ունեցող մարդը:

biggest_feet_02

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել