Ladynews.am-ը գրում է.

Գիտնականներին հաջողվել է բացահայտել տղամարդուն դավաճանության մղող մի քանի գործոններ: Հետազոտության ղեկավարը տղամարդուն դավաճանության մղող առաջին պատճառներից է համարում ընտանիքում առկա գլոբալ խնդիրները:

Զույգերն իրենք են հաճախ նպաստում ընտանիքի քայքայմանը՝ պարբերաբար վիճելով եւ չփորձելով խնդիրները լուծել: Տղամարդը դադարում է իրեն երջանիկ զգալ, եւ նա կանգնում է ընտրության առջեւ՝ լուծել խնդի՞րը, թե՞ փախչել: Արդյունքում տղամարդը գտնում է սիրուհի, քանի որ ձգտում է ստեղծել իդելական հարաբերություններ ընտանիքից դուրս: Դավաճանության մղող պատճառներից է նաեւ ձանձրույթը,տղամարդը հոգնում է ծանր ռեժիմից, ձգտում է ազատվել դրանից՝ ուշադրություն դարձնելով այլ կանանց: Հաջորդ պատճառը սեքսուալ փորձարկումների փնտրտուկն է: Նշվում է՝ տղամարդիկ, ովքեր դավաճանում են այս պատճառով, հաճախ են այդ քայլին գնում եւ տարբեր կանանց հետ: Ըստ հոգեբանների՝ տղամարդուն դավաճանության է մղում նաեւ կնոջ անուշադրությունը եւ կենցաղային խնդիրներով չափից շատ տարված լինելը. տղամարդն իրեն նման դեպքերում սկսում է զգալ անկարեւոր եւ անպետք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել