Ladynews.am-ը գրում է.

ԱՄՆ-ի գիտնականներն ապացուցել են, որ տաք մենակությունից փրկում է տաք ցնցուղը կամ վաննայի մեջ պառկելը:Հետազոտություն է կատարվել 18-65 տարեկան 400 մարդու մասնակցությամբ: Հետազոտողները պետք է պարզեին, թե ինչ տրամադրություն են ունենում նրանք տաք վաննա կամ ցնցուղ ընդունելուց առաջ և հետո:Հետազոտությունը ապացուցեց, որ ինչքան սուր է մարդ իրեն մենակ զգում և դրանից տառապում, այնքան ավելի է տաքացնում լողանալու համար նախատեսված ջուրը և այնքան երկար է մնում վաննայում:Այս փաստը մասնագետները բացատրում են նրանով, որ ֆիզիկական և սոցիալական ջերմությունը փոխկապակցված են: Համապատասխանաբար մարդը, ով մենակություն է զգում, փոխարինում է սոցիալական մարդկային ջերմությունը ֆիզիկական ջերմության զգացողություններով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել