1in.am-ը գրում է.

Հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը (37-4, 28 KO), ով հանդս է գալիս երկրորդ միջին քաշային կարգում, մրցավարների միաձայն որոշմամբ 117-111, 116-112, 116-113 հաշվով հաղթանակ է տարել նամիբիացի մրցակից Ուիլբիֆորս Շիհեպոյի (20-7, 15 KO) նկատմամբ: 
Այսպիսով՝ Աբրահամը հնարավորություն կստանա ուժերը չափել երկրորդ միջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն գերմանացի Ռոբերտ Շտիգլիցի հետ(45-3, 26 KO)՝ չեմպիոնական գոտուն կրկին տիրելու համար:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Աբրահամը հայտարարել էր, որ պարտության դեպքում կավարտի իր մարզական կարիերան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել