Lurer.com-ը գրում է.
14 տարվա ամուսնական կյանքից հետո Մոնիկա Բելուչին և Վենսան Կասելը որոշել են ամուսնալուծվել: Այս մասին հայտնում են բրազիլիական Globo և ֆրանսիական Closer պարբերականները: Մոնիկան իր երկու դուստրերի հետ արդեն տեղափոխվել է զույգի` Ռիո դե Ժանեյրոյում գտնվող բնակարանից:
Սկզբում հարևանները նկատել են, որ զույգն անընդհատ վիճում է: Մի քանի շաբաթ առաջ էլ վիճաբանել են նաև օդանավակայանում, որից հետո Մոնիկան իր իրերը դասավորել է մեքենայում և երեխաների հետ հեռացել տնից:
Իհարկե հայտնի զույգի խնդիրները կարող են հարթվել, բայց արևմտյան մամուլը առաջ է քաշում միայն իրավիճակի` ամուսնալուծության ելքով տարբերակը:
![]()
![]()
![]()
Նյութի աղբյուր՝ http://lurer.com/?p=113488&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել