
1in.am-ը գրում է.
Օգոստոսի 24-ին, ժամը 21.49-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 20.30-ի սահմաններում Շիրակի մարզի Կրասար, Զույգաղբյուր և Աշոցք գյուղերում տեղացել է ուժեղ կարկուտ, ինչից վնասվել են գյուղերի գյուղատնտեսական նշանակության ցանկատարածքներ և բանջարաբոստանային տնտեսություններ:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ դեպքի մասին տեղյակ է պահվել Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետը:
Կստեղծվի հանձնաժողով հասցված վնասի չափը պարզելու և գնահատելու համար:
Տարածքը «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի կողմից չի վերահսկվում:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/armenia_society_208906.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել