Այսօր՝ մարտի 6-ին, Ռիտա Սարգսյանը կդառնար 60 տարեկան։ Թեև երկրի առաջին տիկինը հստակ պարտավորությունների շրջանակ չուներ, այնուամենայնիվ, տիկին Ռիտան ոչ պակաս կարևոր գործունեությամբ էր զբաղված։ «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի հոգեբարձուների խորհրդի նախագահի պաշտոնում Ռիտա Սարգսյանի գործունեության արդյունքում քաղցկեղից բուժվել և բնականոն կյանքի է վերադարձել շուրջ 600 երեխա: Հիմնադրամի և Առաջին տիկնոջ ջանքերով լիովին վերակառուցվել և վերազինվել է «Պրոֆ. Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը»։ 2011 թվականին Ռիտա Սարգսյանի ստեղծած «Արագիլ» հիմնադրամի շնորհիվ արհեստական բեղմնավորման միջոցով լույս աշխարհ է եկել 700-ից ավելի երեխա։ Տիկին Ռիտայի ջանքերով 2012-ին ստեղծվել է «Աուտիզմ» ազգային հիմնադրամը, որի միջոցներով կառուցված դպրոց է հաճախում աուտիզմ ախտորոշում ունեցող 200 երեխա: Առաջին տիկնոջ հովանու ներքո անցկացված մշակութային միջոցառումներն ու միջազգային մրցույթներն անթիվ են։ Ռիտա Սարգսյանը մահացավ 2020 թվականի նոյեմբերի 20-ին, 58 տարեկան հասակում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել