Հայաստան-Նախիջևան սահմանագծում զոհված զինծառայողի դին արդեն Քաջարան են տեղափոխելAravot.am-ը գրում է.

Վաղը Քաջարան քաղաքում տեղի կունենա օգոստոսի 23-ին Հայաստան-Նախիջևան սահմանագծում՝ Ագարակում, առավոտյան ժամը 11-ի սահմաններում դիպուկահարի կրակոցից զոհված, ժամկետային զինծառայող Քաջարան քաղաքի բնակիչ, 1993 թվականին ծնված Նորայր Պետրոսյանի հուղարկավորությունը: Հուղարկավորությունը տեղի կունենա ժամը 12-00-ին, Քաջարանի Զոհված ազատամարտիկների հուշահամալիրում: Քաջարանի քաղաքապետ Վարդան Գեւորգյանի խոսքով՝ 2002թ.-ին քաղաքապետ ընտրվելուց հետո, որոշում է կայացրել մարտական գործողությունների կամ մարտական առաջադրանք կատարող անձանց մահվան դեպքում, այդ հերոսների հուղարկավորությունն իրականացնել զոհվածների հուշահամալիրում: Զոհված զինծառայողը Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի ավագ հորեղբոր թոռն է՝ հորեղբոր աղջկա տղան: 20-ամյա Նորայրը տան երեխաներից կրտսերն էր: 

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել