
1in.am-ը գրում է.
Առողջապահության ոլորտում բրիտանացի փորձագետները նախազգուշացնում են, որ ծնողները պետք է խուսափեն իբր թե օգտակար մրգից ըմպելիքներից և դրանց փոխարեն երեխաներին ջուր տան: Նրանք դա բացատրում են շաքարավազի մեծ քանակությամբ, որ կա այդ ըմպելիքներում: Շատ ըմպելիքներ այնքան շաքարավազ են պարունակում, որ Coca-Cola-ի նման են դառնում: Դրանց մի մասը մինչև 16 գրամ շաքարավազ է պարունակում:
Փորձագետները նման ըմպելիքները դանդաղ գործող ռումբ են համարում: Դրանք առաջացնում են ճարպակալություն, շաքարախտ, սրտի հետ խնդիրներ և բացասաբար են ազդում ատամների վրա: Մասնագետները ծնողներին խորհուրդ են տալիս դրա փոխարեն երեխաներին ջուր տալ, հաղորդում է Kedem-ը:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/more_entertainment_208893.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել