2 օր առաջ Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցությունը դիմել էր Երևանի քաղաքապետին Կոմիտաս 5 հասցեում կատարվող շինարարության կասեցման պահանջով, որին պատասխանել էին, որ 7 օրով այն կդադարեցվի, սակայն այսօր շինարարական աշխատանքները վերսկսվել էին, ինչին ականատես են եղել նաև ԲՀԿ ավագանու անդամները, ուստի բնակիչների ու քաղաքացիների դժգոհությունը արդարացի էր, քանի որ քաղաքապետարանը կամ անկարող է դադարեցնել այդ շինարարությունը, կամ պարզապես խոստումներն էին կեղծ։ Բողոքի այս ալիքը հերթական անգամ ապացուցում է քաղաքային իշխանությունների անհեռատես քաղաքականության փաստը, որի մասին մենք բազմիցս բարձրաձայնել ու նախազգուշացրել ենք քաղաքացիներին։ Կարծում էի տրանսպորտի չստացված թանկացումից ու քաղաքացիական շարժման հաղթանակից հետո պետք է որ սկսեին հաշվի նստել քաղաքացու հետ, լսել ու առաջնորդվել քաղաքացու ցանկությամբ, մանավանդ որ հատկապես երիտասարդների քաղաքացիական գիտակցությունը հասել է մեր երկրում մինչ այս աննախադեպ մակարդակի, ինչը պետք է որ կայացած երկրում հպարտության առիթ դառնար:
Հ.Գ. Այս ամենը ևս մեկ անգամ հաստատում է, որ այսպես շարունակելն այլևս անհնար է, և մեր երկրում փոփոխությունների անհապաղ իրականացումը այլևս այլընտրանք չունի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել