Shamshyan.com-ը գրում է.
Երբ Հայաստանում ներդրվեց արագաչափերը, պատկան մարմինները, այդ թվում ճանապարհային ոստիկանությունը, հայտարարում էին, որ ոչ մի «ներում-բեկում» չի լինելու այն քաղաքացիների նկատմամբ, ում երթեւեկության խախտումները կարձանագրվեն արագաչափերի եւ նկարահանող սարքերի միջոցով: Երեկ՝ օգոստոսի 23-ին, Տավուշի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարից հետո ճանապարհային ոստիկանների, Դիլիջանի հրշեջ-փրկարարների եւ Դիլիջանի, Սեւանի բժիշկների հետ վիրավորներին իրենց ավտոմեքենաներով հիվանդանոց էին տեղափոխում քաղաքացիները: Shamshyan.com-ի տեղեկություններով, Դիլիջան քաղաք մտնող եւ Դիլիջանի թունելից դեպի Սեւան տանող ճանապարհահատվածներում տեղադրված արագաչափերը արձանագրել են քաղաքացիների խախտումները: Ստացվում է, որ քաղաքացիները կատարելով իրենց մարդկային պարտքը, դառնում են օրինախախտ: Եվ հիմա խոշոր գումարի չափով պետք է տուգանք մուծեն օգնության կարիք ունեցողներին տրանսպորտային երթեւեկությասն կանոների խախտումներով օգնելու համար: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս փաստի մասին տեղեկացվել է ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը: Վերջինս հանձնարարել է օրենքի սահմաններում չեղյալ համարել հիշյալ քաղաքացիներին սպառնացող խոշոր չափի տուգանքները: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ օգոստոսի 23-ին, Էրեբունի բժշկական կենտրոն էին տեղափոխվել Տավուշի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով վիրավորված 7 անձինք: Ֆոտոլրագրողը նշված կենտրոնից տեղեկացրել էր, որ տեղափոխվածների մեջ է Փարաքարի միջնակարգ դպրոցի տնօրեն, 63-ամյա Արուսյակ Նարինբեկյանը: Ըստ Գագիկ Շամշյանի, հիվանդանոց են այցելել «ՌԵՍՈ» ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Սամվել Գրիգորյանը, անձնական ապահովագրության հատուցումների բաժնի պետ Բաբկեն Շահումյանը և բժշկական ապահովագրության բաժնի պետ Նաիրա Աբրահամյանը, քանի որ Փարաքարի միջնակարգ դպրոցը սոցիալական փաթեթով ապահովագրված է «ՌԵՍՈ» ապահովագրական ընկերությունում: Այս ընկերությունում ԱՊՊԱ համակարգով ապահովագրված է նաև վթարի ենթարկված «ՊԱԶ» մակնիշի մարդատար ավտոբուսը: Մեր տեղկություններով, փոխհատուցման գումարը կազմելու է մի քանի միլիոն դրամ: Ֆոտոլրագրողը ճշտել է, որ վիրավորները Փարաքարի միջնակարգ դպրոցում աշխատում են՝ 1. Գալստյան Նաիրա 57 տարեկան, անգլերենի ուսուցչուհի 2. Պետրոսյան Համլետ 60 տարեկան, վարորդ 3. Գևորգյան Լիպարիտ 45 տարեկան, զինղեկ 4. Մաիլյան Դերենիկ 54 տարեկան, աշխատանքի ուսուցման ուսուցիչ 5. Աղեկյան Գյուլնարա Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի 6. Խաչատրյան Հասմիկ 40 տարեկան, գրադարանավարուհի 7. Բրուտյան Նաիրա 42 տարեկան աշխարհագրության ուսուցչուհի 8. Սուքիասյան Ժաննա դռնապահ 9. Պողոսյան Ցողիկ 49 տարեկան, տարրական դասարանի դասվար 10.Նարինբեկյան Արուսյակ 63 տարեկան, տնօրեն 11. Հարությունյան Լենա 63 տարեկան, տարրական դասարանի դասվար 12.Միրզոյան Շուշան 49 տարեկան, տարրական դասարանի դասվար 13.Զաքարյան Գրետա 62 տարեկան, հավաքարար 14.Վարդանյան Կարինե 49 տարեկան, Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի 15.Մաղաքյան Արմեն 45 տարեկան, ֆիզկուլտուրայի ուսուցիչ 16.Գրիգորյան Նաիրա 50 տարեկան, կենսաբանության ուսուցչուհի 17.Գրիգորյան Արմինե փոխտնօրեն 18.Ասատրյան Կարինե Հայոց պատմության ուսուցչուհի Ինչպես ավելի վաղ վթարի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, օգոստոսի 23-ին Դիլիջանի ոլորաններում ժամը 09:00-ի սահմաններում «ՊԱԶ» մակնիշի մարդատար ավտոբուսի վարորդը Երևան-Իջևան ավտոճանապարհի Դիլիջանի ոլորաններում չկարողանալով կառավարել ավտոմեքենան՝ 2-րդ ոլորանից գլորվել և ընկել էր 3-րդ ոլորան: Վթարի հետևանքով 18 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Դիլիջանի և Սևանի հիվանդանոցներ: Վթարի վայրույմ օպերատիվ էին աշխատել Դիլիջանի հրշեջ-փրկարարները, Ոստիկանության Տավուշի մարզային, Դիլիջանի բաժնի ու ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցներն ու քաղաքացիները, ովքեր բոլոր վիրավորներին շտապ օգնության և իրենց անձնական ավտոմեքենաներով տեղափոխել էին հիվանդանոցներ: Ավտոմեքենայից գազի արտահոսք էր սկսվել, ու փրկարարները աշխատանքներ էին կատարել՝ այն դադարեցնելու համար:
Տեսանյութը և նյութն ամբողջությամբ` այստեղ










