
1in.am-ը գրում է.
Հանրապետության տարածքում` օգոստոսի 24-ին, 25-ին, 27-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ: Օգոստոսի 26-ին և 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին հարավ-արևմտյան 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի:
Երևանում` օգոստոսի 24-ին, 25-ին, 27-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, տեղումների հավանականությունը փոքր է, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 15-20 մ/վրկ: Օգոստոսի 26-ին և 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/more_weather_208846.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել