Նույնիսկ սրիկաներն էլ են տարբեր լինում/Վոլտեր/: 

Ճիշտն ասած ես միշտ զարմանք եմ ապրում, երբ Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանին սկսում եմ համեմատել համաշխարհային պատմության մեջվատ համբով , թե լավ… իրենց ուրույն տեղը ունեցող գործիչների հետ: Նախ սկսենք նրանից, որ Էրդողանի դաժան եւ սադրիչ խոսքերը ավելի շատ հիստերիկ բնույթի են, նրանց մեջ բացակայում են հստակ գաղափարախոսության էլեմենտները: Հեռու չգնանք, օրինակ`«Մեր տուն՝ Իսրայել» կուսակցության առաջնորդ Ավիգդոր Լիբերմանը, իր գրառումներում նշում է, որ – Իսրայելի դեմ Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանի դաժան եւ սադրիչ խոսքերը հիշեցնում են նացիստական գաղափարախոս Յոզեֆ Գեբելսի արտահայտությունները: Հարգելի´ ընթերցողներ`ես գիտակցում եմ, որ այս հոդվածս ընթերցողներից շատերի մոտ այնպիսի տպավորություն կարող է ստեղծվել, որ ես այստեղ ֆաշիստական Գերմանայի իդեոլոգի գովքն եմ անում, սակայն դա ամենայնիվ էլ այդպես չէ: Այն, որ Գեբելսը հրեշավոր անձնավորություն է ,դա նույնիսկ միտք չունի մեկնաբանության, այն, որ նրա գաղափարախոսության հետևանքը` դա միլիոնավոր մարդկանց մահն է ,դա նույնպես: Սակայն այստեղ ճիշտ կլիներ հիշել Նույնիսկ սրիկաներն էլ են տարբեր լինում Վոլտերի անմահ խոսքերը: Ի տարբերություն Էրդողանի Գեբելսը անհատ էր, որի գաղափարախոսությանը հավատում էին միլիոնավոր գերմանացիներ, նա կարողանում էր  գիպնոզացնել նրանց, նրա արած արտահայտությունները ֆաշիստների համար դառնում էին կարգախոսներ: Ինչ վերաբերվում է Էրդողանին, ապա նա Գեբելսից թերևս մեկ արտահայտություն է վերցրել և կյանքի է կոչում` «Если вы произнесёте достаточно большую ложь и будете её повторять, то люди в итоге в неё поверят»: Չէ, որ հենց այս սկզբունքը կիրառելով է նա պնդում, որ ցեղասպանություն չի եղել, չէ, որ հերքել ցեղասպանությունը դա արդեն մեծ սուտ է…:

Հ.Գ-Ինչպես կարելի է Էրդողանին համեմատել Գեբելսի հետ, եթե նա նույնիսկ սեփական միտք չունի, նա ուղղակի շարժվում է երիտթուրքերի գաղափարախոսությամբ: Նրան ավելի շուտ կարելի է համեմատել մաքիավելիական ինտրիգանների հետ, քանի, որ նա միայն ինտրիգների շնորհիվ է կարողանում մնալ այդ պաշտոնին…:

Նյութի աղբյուր՝ http://replik.am/arm/index.php?id=25858

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել