Doctors.am-ը գրում է.
Նոր հետազոտության արդյունքում պարզվել է, որ էմոցիաները թղթին հանձնելը նպաստում է հոգեբանական խնդիրների և ֆիզիկական վնասվածքների արագ լավացմանը: Այս հետազոտությունն ապացուցում է, որ էմոցիաների արտահայտումը բարելավում է մարդու առողջությունը:
Հետազոտությանը մասնակցել է 50 մարդ: Նրանք բաժանվել են 2 խմբի, մի խմբի անդամները 3 օրվա ընթացքում օրական 20 րոպե գրում էին վնասող իրադարձության և իրենց էմոցիաների մասին: Մասնակիցներին խորհուրդ էր տրվում մաքսիմալ անկեղծ լինել : Նրանց առաջարկում էին նաև արտահայտել այնպիսի մտքեր, որոնք առաջ երբեք չէին բարձրաձայնվել:
Երկրորդ խմբում նույնպես գրի էին առնում մտքերը, սակայն առանց զգացումների, ցանկությունների արտահայտման: Երկու շաբաթ անց՝ մասնակիցները ենթարկվել են բիոպսիայի,ինչը նրանց մաշկի վրա վերքեր է թողել:
Գիտնականները հետագայում ամեն օր նկարել են վերքերի լավացման գործընթացը: 11 օրից էմոցիաները գրի առնող մասնակիցների 76%-ի վերքերը լավանցել էին: Մյուս խմբում լավացել էին մասնակիցների միայն 42%-ի վերքերը: