Հավանաբար, առաջինը, ինչ մենք տեսնում ենք օտար երկիր ժամանելիս, դա տաքսու վարորդներն են, ովքեր խոստանում են հասցնել մեզ ուր որ ցանկանանք: Ակտիվ ճանապարհորդողները հավանաբար նկատել են, որ տրանսպորտի այս տեսակը աշխարհի տարբեր անկյուններում տարբերվում է: Իսկ թե ինչով` կարդացեք ստորև:

Չինաստան

Չինաստանում մինչ մեքենան պատվիրելը անհրաժեշտ է ճշտել գինը: Նույն երթուղին տարբեր ընկերությունների մոտ կարող է երկու կամ երեք անգամ տարբերվել: Եվ դա կախված չէ ծառայույան որակից: Ուրախացնում է այն փաստը, որ կառավարությունը խորհուրդ է տալիս վարորդներին լողանալ աշխատանքից առաջ և արգելում է ծխել կամ թքել մեքենայում:
Հարավային Կորեա

Այստեղ կարելի է օգտվել աշխարհի ամենամատչելի տաքսիներից: Վճարը կախված է տաքսու վարձակալման ժամկետից: Բայց եթե Դուք խցանման մեջ եք ընկնում, ապա հաշվիչը կշարունակի պտտվել: Չնայած ծառայությունների մատչելիությանը` կորեական տաքսիներն առանձնանում են հարմարավետության բարձր մակարդակով: Տեղափոխումներն իրականացվում են բարձր դասի մեքենաներով:
Ճապոնիա

Ճապոնիայում տաքսին ունի իր կանոնները. եթե մեքենայի վրա վառվում է կանաչ լույսը, ապա այն զբաղված է, եթե կարմիրը՝ զբաղված չէ: Մեքնայով տեղափոխում են ոչ ավելին, քան 3 հոգու: Վճարները շատ բարձր են: Հաշվիչի գումարը սկսում է 710 յենից (գրեթե 3000 դրամ), իսկ խցանման մեջ ընկնելու դեպքում և երեկոյան ժամերին այն ավելանում է 30%-ով: Սակայն յուրաքանչյուր մեքենայում կա սառնարան և օդափոխիչ: Իսկ վարորդները համազգեստ են հագնում իրենց ընկերության նշանով: Նրանք Ձեր առջև կբացեն դուռը և չեն ձանձրացնի խոսակցություններով:
Ռուսաստան

Ռուսական տաքսու վարոդները հիմնականում օտարերկրացիների մոտ բողոք ու դժգոհություն են առաջացնում: Վարորդները չեն հետևում երթևեկության կանոններին և դժվարությամբ են հասկանում, թե ուր է պետք գնալ: Ռուսական մեքենանիշները դժվար է հիշել, իսկ դիմապակու մասում կախված են բազմաթիվ իրեր:
ԱՄՆ

Ամերիկյան տաքսիները, որպես կանոն, դեղին գույնի են և մեծամասնությունը «Ford» մակնիշի: Չփորձեք նստել վարորդի կողքին, ուղևորները նստում են միայն ետևի նստատեղին: Ընդ որում, վարորդի հատվածն առանձնացված է թափանցիկ պատնեշով: Ամերիկացի տաքսու վարորդները անգլերեն վատ են խոսում, քանի որ մեծամասնությունը գաղթականներ են և հաճախակի խախտում են երթևեկության կանոնները:
Իսրայել

Իսրայելական տաքսիները սպիտակ գույնի են: Նրանք աշխատում են նաև տոն և շաբաթ օրերին, երբ ամբողջ երկիրը հանգստանում է, ինչպես նաև գիշերները: Վճարել կարելի է երկու ձևով` հաշվիչով կամ վարորդի հետ համաձայնեցնելով: Զբոսաշրջիկներին ձեռնտու է օգտվել երկրորդ տարբերակից:
Գերմանիա

Գերմանիայում բոլոր տաքսիները «Mercedes E-class» մակնիշի են: Այստեղ հենց այս մակնիշն է հանդիսանում ամենաապահովը և մատչելին: Իսկ ուղևորության վճարը կախված չէ նրանից, թե մեքենան որ թվի արտադրության է:
Հունաստան

Սանտորինի Ֆիրա կղզու ավանդական տաքսին ավանակն է: Տրանսպորտն ու վարորդը այստեղ երկուսը մեկում են: Բանը նրանում է, որ կղզու վրա երթևեկությունն իրականանում է ներքևից վերև: Ճանապարհները մեքենաների համար հարմար չեն, իսկ ավանակն այն հեշտությամբ հաղթահարում է:
Մեծ Բրիտանիա

Ավանդական անգլիական սև քեբերին ներկայումս փոխարինում են մինիքեբերը: Բայց օրենքները նույնն են մնում. վարորդը ուղևորից բաժանված է պատնեշով, իսկ ուղեբեռը դրվում է առջևում` վարորդի մոտ: Քեբերում տեղավորվում է 5 ուղևոր, իսկ մինիքեբերում՝ 4: Տարբերվում է վճարման եղանակը: Ավանդական քեբում այն հաշվարկվում է հաշվիչով և բավականին բարձր է: Իսկ եթե օգտվեք մինիքեբից, ապա վճարի համար կարելի է պայմանավորվել վարորդի հետ:



