1

Մոլորակի ամենադիմացկուն կենդանի օրգանիզմը տարդիգրադն է (Tardigrade), որին նաև անվանում են ջրարջ դրա դանդաղաշարժ ու ծանր շարժումների պատճառով: Այս կենդանու հասուն տեսակի երկարությունը կարող է հասնել միայն մինչև 1..5 մմ-ի, սակայն այս չափազանց փոքրիկ կենդանին կարող է դիմանալ ամենաէստրեմալ ու խիստ պայմաններին, որոնց առկայության դեպքում այլ կենդանի օրգանիզմները կոչնչանային:
Ջրարջերը կարող են ողջ մնալ -272-ից մինչև +151 Co ջերմաստիճանում: Նրանք դիմացել են Երկրի վրայի ուլտրամանուշակագույն ճառագայթներից 1000 անգամ ավելի ուժգին ճառագայթների և օվկիանոսի ամենախորը հատվածի մթնոլորտային ճնշումից 6 անգամ ավելի մեծ ճնշմանը: Հայտնի է նաև, որ ջրարջերը 10 տարի դիմացել են առանց ջրի: Եվ որ ամենաանհավանականն է` նրանք մի քանի օր  կարողանում են դիմանալ տիեզերական վակուումի մեջ: 2007թ.-ին Ֆոտոն-Մ3 տիեզերանավի հետազոտողները ջրարջերին բաց են թողել տիեզերքի անօդ տարածություն: Զարմանալիորեն այս արարածներին հաջողվել է ողջ մնալ խիստ սառնության, մահացու ռադիացիայի և թթվածնի, ճնշման ու խոնավության բացակայության պայմաններում:

1

Ի՞նչ է իրենից ներկայացնում ջրարջը: 

Տարդիգրադը կամ ջրարջը փոքրիկ` միջինը 1մմ երկարություն ունեցող, ութոտնանի օրգանիզմ է: Սրանց առաջին անգամ հայտնաբերել են 1773թ.-ին,  և դրանից ի վեր հայտնաբերվել է այս կենդանու շուրջ 1150 տեսակ: Այս արարածներին կարելի է գտնել Երկրի գրեթե բոլոր անկյուններում` Հիմալայան լեռների ամենաբարձր կետից մինչև օվկիանոսի ամենախորը հատվածները: Չնայած այս կենդանիների ճկունությանն ու տարբեր միջավայրերում դրանց դիմացկունությանը` նրանց կարելի է ավելի հաճախ հանդիպել խոնավ վայրերում, ինչպիսին են, օրինակ, լճերը, մարգագետիններն ու քարաքոսները:

 

Ինչպե՞ս են տարդիգրադները կարողանում այսքան դիմացկուն լինել:

1

Իհարկե, գիտնականները դեռևս շատ բան ունեն բացահայտելու տարդիգրադների` անհավանական խիստ պայմաններին դիմակայելու կարողությունների մասին, սակայն ինչպես երևում է, այս փոքրիկ ութոտնանի արարածները կենդանի օրգանիզմների համար խիստ միջավայրում հայտնվելու դեպքում կարողանում են դանդաղեցնել կամ ընդհատել կենսաբանական  ֆունկցիաները, երբ նրանց սպառնում է ջրազրկությունը: Այս օրգանիզմները կարողանում են ինքնուրույն կանգնեցնել նյութափոխանակությունը և պահպանել բջիջների կառուցվածքը կրիպտոբիոզ վիճակում: Այս վիճակում ջրազրկված տարդիգրադները կարողանում են ողջ մնալ իրենց 1% ջրով և նյութափոխության 0.01% աշխատանքով: Այս` մահվանը մոտ վիճակն է, որ թույլ է տալիս օր.` մի քանի օր դիմանալ -272 Co ջերմաստիճանի դեպքում: Սակայն ամենաշշմեցուցիչն ու շփոթությամն մեջ գցող հանգամանքն այն է, որ այս արարածները կարողանում են դիմանալ տիեզերքի մահացու ուլտրամանուշակագույն ճառագայթներին, որոնք 1000 անգամ ավելի ուժեղ են, քան այն, որ կա Երկրի վրա, և այն էլ առանց դրանց ԴՆԹ-ի վնասվելու: Ուլտրամանուշակագույն ճառագայթները ոչ միայն մեծ վնաս են հասցնում կենսաբանական հյուսվածքներին ու գենետիկական բջիջներին, այլև տիեզերքում դրանք մանրէազրկում են օրգանիզմները:
Հետազոտողները տեսականորեն բացատրում են այս երևույթը նրանով, որ այս օրգանիզմների ԴՆԹ-ն իրականում վնասվում է, սակայն նրանք հնարավոր է ինչ-որ մեխանիզմով կարողանում են վերականգնել դրանք: Եթե գիտնականներին հաջողվի հասկանալ` ինչպես են նրանք կարողանում անել դա, ապա բժշկության մեջ այն կարող է ահռելի մեծ կարևոր նշանակություն ունենալ ճառագայթման, քաղցկեղի բուժման և գենետիկայի ոլորտում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել