
Pastinfo.am-ը գրում է.
Ոստիկանության Մալաթիայի քննչական բաժնում նախօրեին քրեական գործ է հարուցվել կրկնակի բռնաբարության դեպքի առթիվ՝ տուժողի հաղորդման հիման վրա:
2013թ. օգոստոսի 18-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում տուժող կինը հաղորդում էր տվել առ այն, որ օգոստոսի 15-ին իր ծանոթ Վ.Սարգսյանը Հրազդանի կիրճում գտնվող «Նաբերեժնի» հյուրանոցային համալիրում, բռնի ուժով, իր կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել իր հետ: Նույն ժամանակ և նույն տեղում իր հետ իր կամքին հակառակ, սեքսուալ բնույթի բռնի գործեղություններ է կատարել նաև Վ.Սարգսյանի ընկերը՝ Ա.Ավետիսյանը:
Քննչական մարմինը հաղորդման հիման վրա հետաքննություն անցկացնելուց հետո գտել է, որ տուժողի հաղորդման մեջ առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 1-ին մասով և 139-րդ հոդվածի 1-ին մասով՝ բռնաբարություն և սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, նախատեսված հանցագործության հատկանիշներ, որոշում է կայացրել հիշյալ հոդվածներով քրեական գործ հարուցելու, վարույթ ընդունելու և նախաքննություն կատարելու մասին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ