Պահածոյացված սունկը (ցանկալի է սոխով, սխտորով ու համեմունքներով լինի), պահածոյացված եգիպտացորենը ջրքամել և լցնել մեծ ամանի մեջ: Առանց կորիզի զեյթունը, մարինացված վարունգը և թարմ գունավոր պղպեղները կտրատել, խառնել սունկին ու եգիպտացորենին, ավելացնել աղ, սև պղպեղ, մի փոքր կիտրոնի հյութ, որ եգիպտացորենի քաղցրությունը կոտրվի, սամիթ, համեմ, կանաչ սոխ, խառնել, ավելացնել զեյթունի ձեթ, թողնել սառնարանում մոտ 2 ժամ, որ համերը խառնվեն: Բարի ախորժակ :)


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել