Ջիվան Գասպարյանի արձանը կտեղադրվի Աբովյան փողոցումAravot.am-ը գրում է.

Շուտով Աբովյան փողոցում կտեղադրեն երեք նշանավոր դուդուկահարների` Լեւոն Մադոյանի, Վաչե Հովսեփյանի եւ Ջիվան Գասպարյանի արձանը, որի հեղինակն է քանդակագործ Դավիթ Մինասյանը: Այս մասին այսօր «Ֆորում» մամուլի ակումբում ասաց  ՀՀ ժողովրդական արտիստ,աշխարհահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանը: «Հինգ տարի առաջ որոշում կայացվեց, որ միայն իմ արձանը դրվի: Այդ ժամանակ քաղաքապետ Երվանդ Զախարյանին ասացի, որ միայն իմ արձանը չեմ ուզում, եւ ցանկություն հայտնեցի, որ կանգնեցվեն նաեւ դուդուկահարներ Լեւոն Մադոյանի եւ Վաչե Հովսեփյանի արձանները»,- ասաց նա, հավելելով, որ ծախսն ամբողջությամբ իր վրա է վերցրել մոսկվայաբնակ, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը: Ջիվան Գասպարյանը կենդանության օրոք կանգնեցվող արձանին նորմալ է վերաբերում. «Կենդանի մարդու արձանը պետք է կանգնեցնեն, ոչ թե մեռած մարդու: Կենդանի մարդու աշխատանքը պետք է գնահատել: Ցավոք նրանք մահացել են, ես էլ հազար տարի չեմ ապրելու»,- ասաց Ջիվան Գասպարյանը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել