1in.am-ը գրում է.

Սերժանտ Էլիզիո Ֆիգերեդոյի մարմինը հայտնաբերվել է պատահարից երկու օր անց թփուտների հետևում, որտեղ նա փորձել էր պաշտպանվել միջատներից ու փամփուշտներից: 

Միջադեպը տեղի է ունցել չորեքշաբթի Սան-Գոնսալոյում: Երեք ոստիկաններ թմրավաճառների հանցախմբի չեզոքացման գործողություն էին իրականացնում, որոնք վերահսկում էին բնակավայրը: Հրաձգության հետևանքով փամփուշտներից մեկը հայտնվել էր մեղուների բնի մեջ: Կատաղած միջատների խումբը հարձակվել էր երեք իրավապահների վրա: Երկու ոստիկանների հաջողվել էր փախչել անվտանգ վայր, որտեղից նրանց տեղափոխել էին հիվանդանոց: Էլիզիո Ֆիգերեդոն վազել էր այլ կողմ և հայտնվել թփուտներում, որտեղ էլ մահացել էր: 

Բրազիլական մեղուները հայտնի են որպես «մարդասպան-մեղուներ»: 1956թ. բրազիլացի էնթոմոլոգ և գենետիկ Ուորվիկ Քերրը ստեղծել է աֆրիկյան ու Եվրոպայում տարածված բոլոր մեղուների հիբրիդը: Գիտնականները սխալմամբ այն բաց էին թողել, իսկ միջատները սկսել էին արագ բազմանալ: Այդ մեղուները սովորական մեղուներից տարբերվում են չափերով և արտասովոր ագեսիվությամբ: Ըստ վիճակագրության` 1969 թվականից ի վեր Բրազիլիայում մեղուների խայթոցներից մահացել է ավելի քան 200 մարդ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել