Երբ Կոնգրեսը տարիներ շարունակ հանրահավաքներ, ցույցեր ու ակցիաներ էր անում, մնացած բոլոր ոչ կոալիցիոն քաղաքական ուժերի, կազմակերպությունների, անհատների մեծ մասը Կոնգրեսին մեղադրում էր անվճռականության, կտրուկ քայլեր չկատարելու, հստակ լիդեր կամ լիդերներ ընդգծելու, պարբերաբար հանրահավաքներ, ցույցեր, ակցիաներ անելով մարդկանց պայքարի ոգին կոտրելու, մարդկանց անիմաստ տեղը հույս տալու, նույնիսկ չհամագործակցելու, ընդդիմադիր դաշտը մոնոպոլիզացնելու և այլ նմանատիպ «մեղքերի» մեջ: Հիշեք, թե ովքեր էին այդ «մեղադրանքները» հնչեցնում... իսկ հիմա հայացք նետեք ներկայիս իրականությանը... 

1. Մեղադրողների որոշ մասը տարբեր ճակատներով ամեն ամիս հանրահավաքներ է անցկացնում, այդ թվում ամենավճռական կոչեր հնչեցնողների մեծ մասը,
2. Հանրահավաքները ընթանում են բացառապես օրենքի, ավելի ճիշտ` ոստիկանության կողմից թելադրված պահանջների շրջանակներում, 
3. Հանրահավաքների կազմակերպիչները հստակ ընդգծում են իրենց լիդերին կամ լիդերներին,
4. Համագործակցության կոչերը հնչում են բացառապես վերացական կարգով` չհստակեցնելով համագործակցության կոնկրետ պլատֆորմ:
5. Կոնգրեսին մեղադրանքներ ներկայացնողների մյուս մասը, լավագույն դեպքում, տարին երկու անգամ մամուլի ասուլիսներ տալով, արդեն իսկ վճռականություն է ցուցաբերում,
6. Մնացած մասն էլ կա՛մ ընդհանրապես հօդս է ցնդել, կա՛մ էլ երևի արտագաղթել է: 

Ու դեռ մեղադրանքներ հնչեցնողների մեծ մասը էն ժամանակ պնդում էր, որ պարբերաբար հանրահավաքներ, ցույցեր, ակցիաներ անելով` մարդկանց պայքարի ոգին կոտրվում ա, մարդկանց անիմաստ տեղը հույս ա տրվում... Ի՞նչ ասես սրա մասին... միայն երևի փաստարկես էն, որ եթե 2007-2008-ին ձևավորված շարժումը` Կոնգրեսը, թե՛ ընտրությունից առաջ, թե՛ ընտրությունից կես տարի անց, թե՛ երեք, չորս տարի անց հրապարակներում հավաքում էր բազմահազար ժողովուրդ, ապա Կոնգրեսին մեղադրանքներ հնչեցնողների կազմակերպած հանրահավաքներում հավաքվում ա ընդամենը 1000 (+, -) մարդ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել