Առաջին մասը կարող եք կարդալ այստեղ:

5. Իոսիֆ Մենգելե

Josef-Mengele

Իոսիֆ Մենգելեն նացիստ բժիշկ էր, ով հայտնի է «Մահվան Հրեշտակ» և «Գեղեցիկ Սատանա» մականուններով: Համակենտրոնացման ճամբարներում նա էր որոշում, թե բանտարկյալներից որոնք կարող էին լավ աշխատուժ հանդիսանալ, և որոնք էին չափազանց թույլ աշխատելու համար: Նրանք, ովքեր թույլ էին ճանաչվում Իոսիֆի կողմից, սպանվում էին: Նա չարաբաստիկ փորձարկումներ էր անում մարդկանց վրա: Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարում Մենգելը ջանում էր հնարավորինս շատ բան պարզել ժառանգականության մասին և հաճախ էր փորձարկումներ կատարում միանման զույգերի վրա: Նա տասը միանման զույգերի պառկեցրել է քնելու, իսկ հետո սպանել նրանց քլորոֆիլով: Նա հերձել է դիակները` պարզելու համար դրանց միջև առկա նմանությունները: Նրա փորձարկումներից շատերը ապշեցնում են ոչ միայն իրենց դաժանությամբ, այլև անհեթեթությամբ: Այսպես, մի փորձարկման ժամանակ նա իրար է կարել միանման երկվորյակների երակները, որպեսզի սիամական երկվորյակներ դարձնի նրանց: Մի այլ փորձարկման համար էլ նա ծիածանաթաղանթի մեջ գունանյութ է ներարկել` աչքի գույնը փոխելու համար: Իոսիֆը փորձարկել է նաև կանանց ամլացնելու (չբեր դարձնելու) եղանակներ:   


4. Ջոն Բոդկին Ադամս  

John_Bodkin_Adams_1940s

 

Ջոն Բոդկին Ադամսը մի բժիշկ էր, ով ողջ կյանքի ընթացքում զբաղված էր զեղծարարություններով և սպանություններով: 1946-1956 թթ.-ին նրա հիվանդներից մոտ 160-ը մահացան կասկածելի կերպով: Նրանցից 132-ը իրենց կտակի մեջ հիշատակում էին Ադամսի անունը: Նրանք գումար կամ արժեքավոր իրեր էին թողնում բժշկին: Հետագայում պարզվեց, որ կտակները կեղծ են, և Ադամսն ինքն է դրանք գրել: Իր հիվանդներին սպանելու համար Ադամսը ցավազրկողների մեծ չափաբաժին էր տալիս նրանց: Դրանց չարաշահումը ի վերջո մահվան դուռն էր հասցնում նրանց: Քանի որ նրա հիվանդները չափազանց հաճախ էին մահանում, մարդկանց մոտ կասկածներ առաջացան նրա հանդեպ, և դատավարություն սկսվեց: Ադամսը մեղավոր ճանաչվեց զեղծարարության և սպանությունների մեջ:  

 

 

 

 

 

3. Հարոլդ Շիփման

Harold_Shipman_mug_shot

Հարոլդ Շիփմանը միակ բրիտանացի բժիշկն է, ով մեղավոր է ճանաչվել իր հիվանդներին սպանելու մեջ: Նա ամենահայտնի սերիական մարդասպաններից է: Դատվել է 218 մարդ սպանելու համար, սակայն նրա զոհերի իրական թիվը կարող է ավելին լինել: 1974 թ.-ին հայտնաբերվեց, որ Շիփմանը կեղծում էր դեղատոմսերը և իր անձնական օգտագործման համար ցավազրկող դեղ էր դուրս գրում: Նա տուգանվեց, սակայն դրանից հետո շարունակեց բժշկական գործունեությունը: Ժամանակի ընթացքում նրա հիվանդներից շատերը մահանում էին հերոինի ներարկումից: Նրա հանդեպ քրեական գործ հարուցվեց: 2000 թ.-ի հունվար ամսին նա մեղավոր ճանաչվեց 15 սպանության մեջ: Պարզվեց նաև, որ նա մեկ անգամ կեղծել է իր հիվանդի կտակը: Նրան դատապարտեցին ցմահ ազատազրկման, սակայն 2004 թ.-ի հունվարի 13-ին նա կախվեց իր բանտախցում:  

 

 


2. Մայքլ Սվանգո

Michael-Swango

 

 

Թեպետ հաջողվել է հաստատել Սվանգոյի մեղավորությունը ընդամենը երեք մարդու սպանության մեջ, շատերն ասում են, որ նրա զոհերի իրական քանակը հասնում է վաթսունի: Ամեն ինչ սկսեց այն ժամանակ, երբ նա ընդունվեց Հարավային Իլինոյսի համալսարանի բժշկական դպրոցը: Նա տարված էր մահացող հիվանդներով: Ավարտելուց հետո նրան ընդունեցին Օհայոյի պետական համալսարան` ինտերնատուրա անցնելու: Այստեղ բուժքույրերը տեսնում էին, որ այն հիվանդները, որոնց ինքնազգացողությունը լավ էր, անակնկալ կերպով մահանում էին: Մի անգամ բուժքույրերից մեկը տեսավ, թե նա ինչպես է հիվանդներից մեկին սրսկում: Դրանից շատ չանցած` հիվանդի ինքնազգացողությունը կտրուկ վատացավ: Հենց այս պատճառով էլ Սվանգոն երկար չձգեց Օհայոյում: Նա վերադարձավ Իլինոյս և շտապօգնության աշխատակից դարձավ: Այնտեղ նա թունավորում էր շտապօգնության բուժաշխատողներին: Նա ձերբակալվեց մկնդեղ և այլ տեսակի թունավոր նյութեր իր մոտ պահելու համար: Մայքլը ազատ արձակվեց, սակայն հետագայում նրան կրկին բերման ենթարկեցին: Սվանգոն խոստովանեց, որ սպանել է երեք մարդու: Ներկայումս նա կրում է ցմահ ազատազրկման դատավճիռը:

1. Սիրո Իսիի  

Shiro-ishii

Սիրոն ճապոնացի բժիշկ էր: Նա Ճապոնիայի կայսերական բանակի 731-րդ զորամիավորման գեներալ-լեյտանտն էր: 1942 թ.-ին Սիրոն սկսեց փորձարկումներ կատարել բակտերիոլոգիական պատերազմի ասպարեզում` օգտագործելով ռումբեր, հրազեն և այլն: Նա բակտերիաները փորձարկում էր չինացի ռազմագերիների, ինչպես նաև քաղաքացիների վրա: Նրա փորձարկումների արդյունքում տասնյակ հազարավոր մարդիկ մահացան: Սիրոյի սատանայական գործունեության հետևանքով տարածվեցին այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են խոլերան, սիբիրախտը և ժանտախտը:   

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել