Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները ՌԴ-ի կողմից ճանաչվելու մասին։
«Ռուսաստանի Դաշնության որոշումը՝ ճանաչել, այսպես կոչված , Դոնեցկի և Լուգանսկի Հանրապետությունները, բացի Մինսկի համաձայնագրերին հակասելուց, Ուկրաինայի քաղաքական միասնության և տարածքային ամբողջականության ակնհայտ խախտում է», - ասված է Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ ։
«Ռուսաստանի Դաշնության որոշումն անընդունելի է, և մենք մերժում ենք այն»,- հայտարարել է Անկարան։
Հայտարարության մեջ նաև նշվում է, որ Անկարան «հավատարիմ է Ուկրաինայի քաղաքական միասնության և տարածքային ամբողջականության պահպանմանը և բոլոր շահագրգիռ կողմերին հրավիրում է գործել ողջախոհությամբ և պահպանել միջազգային իրավունքը»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել