Ես զարմանում եմ այն մարդկանց վրա, ովքեր այս օրերին տրվեցին ադրբեջանական սադրանքին, բայց չեմ զարմանում որոշ լրատվական կայքերի վրա, որովհետև քանիցս համոզվել եմ, որ իրենց ռեյտինգի համար աժանապատվությունն էլ գետնին կտան:
Սկսեցինք
1. Հարցազրույցի ընթացքում լրագրողը ընդամենը մեկ-երկու հարց է տալիս, իսկ Ինջիղուլյանը խոսում է ամեն ինչից, տեղ-տեղ կմկմալով, այսինքն` ինչը ստիպել են անգիր անել, դա էլ ասում է, որտեղ հիշողությունը դավաճանում է, երկար դադար է տեղի ունենում: Ուշադիր դիտեք, նա անընդհատ կրկնում է` ինչպես արդեն նշեցի, վատ էր, ինչպես նշեցի, սա չկար, նա չկար, պարզ չի՞, որ ստիպել են, իսկ նա վախից մի քանի անգամ է դա կրկնում, որ հետո իրան չտանջեն:
2. Ինչո՞ւ հայերեն լեզվով տարածվեց, եթե դա սադրանք չէր: Իհարկե, նրանք, լավ իմանալով, որ այստեղ կան օղլուներ, արեցին դա ու փաստացի հաջողություն են գրանցում:
3. Չես տեսել` մի խոսիր, կհայտնվես նման իրավիճակում` չես խոսի, գլուխ կգովաս:
4. Տղան ցանկություն է հայտնում գնալ երրորդ երկիր հանգիստ ապրելու, եթե իրա համար ազերստանում հանգիստ ա, ու իրան լավ են վերաբերվում, ինքը իրա կամքով ա գնացել էլ, ինչո՞ւ պետք է երրորդ երկրի մասին մտածի: Հիշեցնեմ, իր խոսքի մեջ Ինջիղուլյանը չի ասում, որ ուզում է երրորդ երկիր գնալ, լրագրողն ա հիշեցնում. «Դուք ասում էիք, որ ցանկանում եք գնալ երրորդ երկիր», այսինքն` սենց` «տղա ջան, քեզ ոնց ասել են, խոսա, անգիրդ չմոռանաս, թե չէ տաք ասեղը սպասում ա»: Էդ նշանակում ա` ինքը ուզում ա գա հայրենիք, ուղղակի չի կարողանում արտահայտվել:
5. Դե «առյուծները» շատ են, որ մուկ էլ չարժեն, շարունակեք այ այդպես ազգի մասին մտածել ու թշնամուն օգնել, ԿԵՑՑԵՔ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել