
1in.am-ը գրում է.
Ինչպես հաղորդել են հետազոտողները, վերջին 50 տարվա ընթացքում մշակված շաքարավազի օգտագործումը կրկնապատկվել է, քանի որ ժամանակակից մարդիկ հակված են սթրեսի ժամանակ քաղցրավենիք ուտել:
Սակայն մասնագետների նոր տվյալները վկայում են հակառակ գործընթացի մասին: Որքան շատ շաքարավազ է օգտագործում մարդը, այնքան ուժեղանում է դեպրեսիվ տրամադրությունը:
Ըստ բժիշկների, գիտնականների, դիետոլոգների, հոգեբույժների ու հոգեբանների, որոնք ուսումնասիրել են սննդի ու հոգեկան առողջության կապը, վարքի փոփոխությունների և արյան մեջ շաքարավազի մակարդակի միջև կա կորելյացիոն կապ:
Ինչպես ցույց է տվել ուղեղի սքանավորումը՝ շաքարավազը կարող է օրգանիզմի կախվածություն առաջացնել թմրանյութի նման՝ հաղորդում է Mignews-ը:
Դիետոլոգները խորհուրդ են տալիս սթրեսի ժամանակ հատապտուղներ, կանաչ բանջարեղեն, հնդկահավ ու ընկույզ օգտագործել: Հատապտուղները հարուստ են վիտամին C-ով, որն օգնում է վերահսկել արյան մեջ շաքարի մակարդակը: Բանջարեղենը օրգանիզմը ապահովում է վիտամիններով ու հանքանյութերով: Հնդկահավը ամինաթթուներ են պարունակում, որը արտադրում է օգտակար սերոտոին հորմոնը: Ընկուզեղենը բարելավում է իմունային համակարգը, որպեսզի օգնի նվազեցնել սթրեսը: