Մարդկանց ավելի շատ դատեք ըստ իրենց հարցերի, քան ըստ պատասխանների:

Վոլտեր

Три способа запоминанияՄարդն ի բնե հետաքրքրասեր է: Սակայն մեզ մոտ երբեմն ծագում են այնպիսի հարցեր, որոնք մենք խուսափում ենք բարձրաձայնել: Գուցե հարցն անպատե՞հ հնչի: Գուցե մեզ սխա՞լ հասկանան: Ստորև տրված հարցերը հազիվ թե հնչեն առօրյա խոսակցությունների ժամանակ, սակայն նման հարցերը շատ բան կարող են բացահայտել մեր զրուցակցի մասին:

1. Եթե կյանքիդ վերջին օրը լիներ, կանեի՞ր այն, ինչ պատրաստվում ես անել այսօր:

2. Ապագայի մասին ի՞նչն է քեզ ամենաշատը անհանգստացնում:

3. Կառչե՞լ ես ինչ-որ բանից, որը պետք է վանես քեզանից:

4. Եթե ընկեր ունենայիր, ով քեզ հետ խոսում է այնպես, ինչպես դու ես ինքդ քեզ հետ խոսում, որքա՞ն երկար կհանդուրժեիր այդպիսի մարդու ընկերակցությունը:

5. Ո՞րն է ապրելու և գոյատևելու միջև տարբերությունը:

6. Եթե մենք սովորում ենք մեր սխալներից, ինչո՞ւ ենք այդքան վախենում սխալներ գործելուց:

7. Ի՞նչ ազդեցություն կուզեիր թողնել աշխարհի վրա:

8. Երազանքդ անհասանելի՞ է, թե՞ դու պարզապես բավականաչափ չես տքնում երազանքիդ հասնելու համար:

9. Մեր առօրյայի թոհուբոհում ի՞նչն է վրիպում մեր աչքից:

10. Այս կարճ կյանքում ինչո՞ւ ենք մենք անում այնպիսի բաներ, որ չենք ցանկանում անել, և ցանկանում այնպիսի բաներ, որ չենք անում: / Ինչո՞ւ մեր գործողությունները և ցանկությունները չեն համընկնում:

11. Եթե քննեիր թշնամուդ հոգին, ի՞նչ ես կարծում, այնտեղ ի՞նչ կգտնեիր, որ բացակայում է քո իսկ հոգում:

12. Կյանքը չափազանց կարճ է: Այսպիսով, ի՞նչը չարժե հանդուրժել այս կարճ կյանքի ընթացքում:

13. Եթե դեռ նպատակիդ չես հասել, կորցնելու ի՞նչ ունես:

14. Ի՞նչ գիտես, արդյոք ընկրկելո՞ւ, թե՞ պայքարը շարունակելու ժամանակն է:

15. Ինչո՞ւ ես դու կարևոր:

16. Ընկերներիցդ քանիսի՞ն կվստահեիր քո կյանքը:

17. Գո՞հ ես ինքդ քեզնից:

18. Ո՞ր վախն է քեզ հետ պահում:

19. Ինչի՞ վրա ես ծախսում փողիդ մեծ մասը:

20. Քո այսօրվա արարքները ո՞ւր կհասցնեն քեզ հինգ տարի հետո:

21. Կգերադասեիր, որ երեխադ լիներ չափազանց խելացի, բայց ոչ այնքան հրապուրի՞չ, թե՞ չափազանց հրապուրիչ, բայց ոչ այնքան խելացի:

22. Ո՞ր արարքիդ համար երբեք չէիր հպարտանա:

23. Փողից բացի ի՞նչ ես ստացել քո ներկայիս աշխատանքից:

24. Երբևէ ձևացնո՞ւմ ես, թե հասկանում ես ինչ-որ բան, որն իրականում չես հասկանում:

25. Ո՞րն է առաջին բանը, որ կուզեիր փոխել գալիք տասներկու ամիսների ընթացքում:

26. Ե՞րբ է եղել, որ լռել ես այն դեպքում, երբ պետք էր խոսել:

27. Հենց այս պահին կա՞ ինչ-որ բան, որ հետաձգում ես:

28. Ի՞նչն է քեզ դարձնում ինքդ քո ամենաոխերիմ թշնամին:

29. Ինչի՞ մասին կուզեիր չիմանալ:

30. Վերջին անգամ ե՞րբ ես հանձնվել կես ճանապարհին:

31. Ի՞նչ դաս մարդիկ կարող էին քաղել քո կյանքից:

32. Ո՞ր սխալներդ ես շարունակ կրկնում:

33. Ինչպե՞ս ես քեզ պահում անպատասխան սիրո դեպքում:

34. Ի՞նչն է խանգարում, որպեսզի երջանիկ լինես:

35. Ի՞նչն է առաջին բանը, որ կուզեիր իրագործել նախքան քո մահը:

36. Գլխումդ ի՞նչ գաղափարներ են պտտվել վերջերս:

37. Ի՞նչն է մահից էլ վատ:

38. Կուզեի՞ր այսօրվանից նոր կյանք սկսել:

39. Ի՞նչ ես անում, երբ մարդիկ քեզ չեն հավանում:

40. Ինչի՞ համար ես զղջում:

Մեկնաբանությունների բաժնում Դուք կարող եք ավելացնել ձեր իսկ հարցերը կամ կիսվել տրված հարցերի պատասխաններով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել