Բարեգործական կազմակերպության աշխատակիցը, ում կյանքը մղձավանջի է վերածվել մարմինը խժռող բակտերիայի պատճառով, այժմ փորձում է բժիշկների օգնությամբ վերականգնել իր դեմքը: Վեց երեեխաների մայր Լու Ջեփը լոգանք ընդունելիս ընկնելով վնասվում է և մարմինն ուտող բակտերիաներով վարակվելով կորցնում իր մի աչքն ու դեմքի գրեթե ամբողջ ձախ հատվածը: 54-ամյա կինը, ով քիչ էր մնում մահանար, չի կարողանում դուրս գալ հասարակական վայրեր առանց շարֆի կամ աչքը ծածկող վիրակապի, և նույնիսկ ծածկած վիճակում իր սեփական երեխաներն են սարսափում նրանից:
Լու Ջեփ

Mothe

Տասնյակ ձախողված վիրահատություններից հետո բժիշկներն այժմ փորձում են մարմինը խժռող բակտերիայից տուժած այս շոտլանդացի կնոջ համար ստեղծել առաջին պրոթեզավորված դեմքը: Կինը հույս ունի, որ բժիշկների պատրաստած կենդանի թվացող այս նոր դիմակի շնորհիվ 5 տարի շարունակ ֆիզիկական ու հոգեբանական տառապանքներից հետո նա կկարողանա վերադառնալ իր նորմալ կյանքին:
Ամեն ինչ սկսվեց 2008թ.-ի հուլիսին, երբ նա լոգանք ընդունելու ժամանակ, ցանկանալով դուրս գալ հարևանի զանգին պատասխանելու համար, վայր է ընկնում և վնասում դեմքը:
Ամեն ինչ պատռվածքով սակայն չի ավարտվում, նրա վերքը վարակվում է մարմինը խժռող բակտերիայով, որն արագ սկսում է տարածվել: Վիրաբույժները հեռացնում են նրա դեմքի մեծ մասը, որպեսզի կանգնեցնեն ներքին օրգանների վարակումը, այլապես բակտերիան այդպիսով կսպաներ կնոջը:
Վիրահատությունից հետո մի քանի օր կինը կոմայի մեջ է գտնվել ու խնամվել իր 22 տարվա կողակցի` 58-ամյա Ռոբերտի կողմից:
Լու Ջեփ

Mrs

Տիկին Ջեփը նշում է, թե չէր կարողանում հավատալ, որ դա պատահել է իր հետ, և չէր կարողանում ճանաչել ինքն իրեն հայելու մեջ նայելիս: Նա նշում է, որ կորցրել էր մազերը և շարֆեր էր կրում, որպեսզի մարդիկ չնկատեն դա, իսկ աչքին էլ վիրակապ կրելով իրեն չափազանց անհարմար էր զգում, կարծես կորցրել էր իր կանացիությունը: Բժիշկները տասնյակ վիրահատություններից հետո նշել են, որ այլևս ոչ մի մեթոդ չկա դեմքը վերականգնելու համար` մաշկն այնքան նուրբ է, որ այն հաճախակի պատռվում է: Սակայն Դունդի քաղաքի Նայնուելս հիվանդանոցի բժիշկներն այժմ փորձում են ստանալ պրոթեզավորված դեմք, որը նրան նորից բնական տեսք կպարգևի:

 Lou JappLou Japp
Բժիշկները մտադրված են մագնիսներ տեղադրել կնոջ այտերի ոսկրերին ու ակնակապիճներին: Իսկ դիմակը պատրաստված է բժշկական սիլիկոնից: Դիմակը պատրաստելու համար օգտագործվել է կնոջ դեմքի աջ հատվածը, որպեսզի դրա ձևով պատրաստվի մոմե կաղապար` սիլիկոնին համապատասխան ձևը փոխանցելու համար:
Դիմակի թերևս ամենակարևոր մասերը` ակրիլե աչքը, թարթիչները, հոնքերը, դեռևս պետք է ավելացնել դրան: Պրոթեզավորված դեմքի պատրաստման ամբողջ գործընթացի տևողությունը 11 շաբաթ է, որից այժմ մնացել է ընդամենը 7-ը:
Now do

Կինն անհամբեր սպասում է իր նոր դեմքին` նշելով, որ վերջապես նորից կվերադառնա իր նախկին կյանքին, և մարդիկ կդադարեն նրա վրա բացասական հայացքներ նետել: Նա նշում է, թե ամեն առավոտ կես ժամ կծախսի դիմակը հագնելու և հատուկ դիմահարդարման միջոցով այն իր բնական մաշկին ամրացնելու վրա, որից հետո կանցնի իր նորմալ կյանքին: «Ես նոր մարդ կլինեմ»,-ասում է Ջեփը:

Now

Բժիշկ Այվոնի Մուրը, ով Նանուելի հիվանդանոցի դեմքի վերականգնման պրոթեզավորման մասնագետ է և հիմնականում աշխատում է քաղցկեղով հիվանդների ու պատահարներից տուժածների հետ, գլխավորում է Լուի նոր դեմքի վրա աշխատող բժիշկների թիմը: Նա նշում է, թե սա աչքի խոռոչով պրոթեզավորված առաջին դիմակն է, որ պատրաստվում է մարմինը խժռող բակտերիայից տուժած ու ողջ մնացած հիվանդի համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել