
Գյումրիում գտնվող ՖՐՈՒՆԶԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԻ տուն-թանգարանը հոսանքազրկված չէ, և այս պահին էլ հոսանք կա: Երեկ Սուրեն Թադևոսյանի կողմից տրված տեղեկությունը, ըստ թանգարանի տնօրենի, չի համապատասխանում իրականությանը, և կարճ ժամանակով հոսանք չլինելը պայմանավորված է եղել ընդհանուր անջատումներով: Տնօրենը՝ Մելքոնյան Շողիկը (բջջ.094 98 73 17), ցանկանում է ԶԼՄ-ներին պարզաբանում տալ և խիստ վրդովված է, որ իր ձևակերպմամբ փորձ է արվում վարկաբեկել իրենց կոլեկտիվը: Հիմքեր չունեմ չհավատալ նաև Սուրեն Թադևոսյանին, այդ իսկ պատճառով մինչև օրվա վերջ կփորձեմ անջատումների վերաբերյալ ճշտումներ անել նաև էլ. ցանցից: Իմ մասով տեղեկացնեմ, որ քաղաքապետարանը ժամանակին կատարում է թանգարանի ֆինանսական փոխանցումները, և եթե Սամվել Բալասանյանի պաշտոնավարման սկզբում մենք ժառանգել էինք պարտքեր աշխատավարձերի գծով, ապա այժմ նման պարտքեր ևս չկան: