
Emedia.am-ը գրում է.
Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, սուպերմիջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը (36-4, 21), Գերմանիայի Շվերին քաղաքում, այսօր` օգոստոսի 24-ին, մենամարտելու է 30-ամյա Վիլբեֆորս Շիհեփոյի (20-6, 15) դեմ: Վերջինը աֆրիկյան Նամիբիա պետությունից է, Շիհեփոյին կոչում են նաև Սև Մամբա:
Երեկ` օգոստոսի 23-ի երեկոյան, Շվերինում կայացել է Արթուր Աբրահամի և Վիլբեֆորս Շիհեփոյի կշռման արարողությունը: Արթուր Աբրահամը կշռում է 76.2 կգ, Վիլբեֆորս Շիհեփոն` 74.8 կգ:
Աբրահամ- Շիհեփո մրցելույթը կցուցադրվի գերմանական ARD հեռուստաալիքով, նաև Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում (Երևանի ժամանակով սկսվելու է օգոստոսի 24-ի (լույս 25-ի գիշերը) 00:15 – 00:30 ընկած ժամանակահատվածում):
Ավելի վաղ Արթուր Աբրահամը հայտարարել էր, որ ինքը լավ է նախապատրաստվել այս մրցամարտին և նպատակը հաղթելն է, հակառակ դեպքում` կհեռանա բռնցքամարտից.
«Ես պետք Է հաղթեմ և վերադարձնեմ աշխարհի չեմպիոնի տիտղոսը. երրորդ մրցամարտը Ռոբերտ Շտիգլիցի հետ այն Է, ինչ ինձանից ակնկնկալում են իմ մարտարվեստի երկրպագուները»,- նշել էր Արթուր Աբրահամը: