
«168 ժամ»-ը գրում է.
Կոմիտաս 5 հասցեում կառուցապատող «Լիբեր» ՍՊԸ-ն բավական հակասական տեղեկատվությամբ է ներկայանում ՀՀ քաղաքացիներին: Ընկերության կայքում «Լիբերի» տնօրեն Էդվարդ Քեշիշ Աբրամի կողմից տեղեկատվություն է հրապարակված ընկերության մասին, ըստ որի՝ «Լիբերն» ունի ավելի քան 19 տարվա փորձ բնակելի շենքերի և օֆիսային տարածքների կառուցման, խորհրդատվության և նախագծման ոլորտում: Միաժամանակ նշվում է, որ «Լիբեր» ՍՊԸ-ն իր գործունեությունը ՀՀ-ում սկսել է 1998թ.:
Սակայն, ինչպես «168 ժամը» տեղեկացել է ՀՀ պետռեգիստրի կայքից, «Լիբեր» ՍՊԸ-ն գրանցվել է 2001թ. սեպտեմբերի 4-ին: «Ըստ երևույթին՝ ընկերության կայքում այս տեղեկատվության հեղինակն այնքան էլ լավ չի տիրապետում մաթեմատիկայի տարրական գիտելիքներին: Կայքում նաև նշվում է, որ այս ժամանակահատվածում «Լիբերը» կառուցել է շահագործման է հանձնել ավելի քան 33.000քմ բնակելի և օֆիսային տարածքներ: Ընդ որում, ընկերությունն արդեն վաճառքի հայտարարություն է հրապարկել նաև ներկայումս քաղաքացիների դժգոհությունը հարուցած Կոմիտաս 5 հասցեում շենքի տարածքների մասին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: