1in.am-ը գրում է.

Եվրահանձնաժողովն ուրբաթ անհանգստություն է հայտնել Ռուսաստանի կողմից ուկրաինական արտահանման դեմ սահմանված մաքսային ընթացակարգերի խստացման առնչությամբ՝ հայտնում է Deutsche Welle-ն:

Մասնավորապես, առևտրի հարցերով եվրահանձնակատարի ներկայացուցիչ Ջոն Քլենսին հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից ցանկացած տնտեսական սպառնալիք, որն ուղղված է Ուկրաինային և կապված այդ երկրի՝ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի հնարավոր ստորագրման հետ, Բրյուսելն անթույլատրելի է համարում:

«ԵՄ-ի հետ ազատ առևտրի խոր և համապարփակ գոտին չի խանգարում Ուկրաինային՝ կառուցողական հարաբերություններ զարգացնել Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի Մաքսային միության հետ»,-ընդգծել է Քլենսին:

Օգոստոսի 28-ին արտակարգ նիստում ռուս-ուկրաինական հարաբերությունների թեման կքննարկի արտաքին հարցերով Եվրախորհրդարանի հանձնաժողովը, հայտնել է հանձնաժողովի ղեկավար Էլմար Բրոկը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել