Tert.am-ը գրում է.

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տնօրեն Արթուր Սաքունցը և ազատամարտիկ Խաչատուր Խաչատրյանը Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության՝ Հայաստանի իշխանություններին ուղղված «անխտիր բոլորի» իրավունքները հարգելու կոչին հակադարձ համեմատական մեկնաբանություններ են տալիս:


Tert.am-ի հարցին, թե այդ կոչն արդյոք ընկալելի՞ է պարզ մեծամասնության կողմից, Արթուր Սաքունցը պատասխանեց՝ ասելով, որ Հայաստանի իշխանությունները մատը մատին չեն տալիս ՀՀ քաղաքացիներին բացատրելու, որ վավերացնելով բազմաթիվ միջազգային պայմանագրեր ու կոնվենցիաներ («Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը», «Քաղաքական և քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագիրը», «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիան» և այլն) և, վերջապես, միանալով Եվրոպայի խորհրդին, Հայաստանը պարտավորվել է իր իրավական համակարգը ձևավորել այդ միջազգային կառույցների չափորոշիչների հիման վրա:

 «Ապահովելու այնպիսի միջավայր, որ նման կողմնորոշում ունեցող քաղաքացիների իրավունքները հարգվեն և ունենան ինքնարտահայտման հնարավորություն: Եթե պետությունը սա պատշաճ չի բացատրում, դա նույնպես խտրականություն է: Ես ամրագրում եմ, որ Հայաստանի իշխանությունները մատը մատին չեն տալիս՝ հանձին Հանրային հեռուստատեսության, որը գործում է հարկատուների, այդ թվում՝ ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողների տված հարկերով»,- ասաց իրավապաշտպանը:

 Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել