Այս տարի բոլոր սիրահարների հովանավոր Սուրբ Սարգսի տոնը կնշվի փետրվարի 12-ին։

Աղջիկները, ովքեր ցանկանում են երազում տեսնել իրենց հնարավոր նշանածին, պետք է երեկոյան, տոնից առաջ, քնելուց առաջ աղի բլիթներ ուտեն։ Նրբաբլիթ ուտելուց հետո կարևորէ ոչինչ չուտել և չխմել։

Միայն այդպես կարելի էր երազում տեսնել նշանածին։ Այդ օրը պատանիներն ու պարմանուհիները գնում են եկեղեցի, մասնակցում սուրբ պատարագին՝ աղոթելով և խնդրելով սրբի բարեխոսությունը, որից հետո ստանում են քահանայի օրհնությունը։

Ձեզ ենք ներկայացնում աղի բլիթ պատրաստելու բաղադրատոմսը`

Ալյուր 1 թեյի բաժակ
Աղ 1 ճաշի գդալ
Ջուր

Ինչպես պատրաստել աղի բլիթ

Ալյուրը մաղել, խառնել աղի հետ: Ավելացնել այնքան ջուր, որ ստացվի պինդ խմոր: Խմորը բաժանել փոքրիկ գնդիկների, գրտնակով կլոր բացել: Բլիթները շարել տապակի վրա, թխել մինչև վարդագունելը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել