1in.am-ը գրում է.

Վաշինգտոնի ազգային կենդանաբանական այգում ուրբաթ մեծ պանդան ձագ է ունեցել: Ծննդաբերությունը շարունակվել է երկու ժամ: Փոքրիկ պանդան առողջ է և միանգամից ձայն է արձակել: Մայրը՝ Մեյ Սյան անունով պանդան, միանգամից սկսել է խնամել նորածնին: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:

Փոքրիկ պանդայի ծնունդը շատ է ուրախացրել այգու աշխատողներին, այդ թվում նաև տնօրեն Դենիս Քելլիին:

Փոքրիկ պանդան Մեյ Սյանի երրորդ ձագն է: Առաջինը լույս աշխարհ է եկել 2005-ին, երկրորդը՝ սատկել 2012-ի սեպտեմբերին ծնվելուց մեկ շաբաթ անց:

Այդ անգամ, ինչպեսև նախորդ դեպքերում, չի հաջողվել խուսափել արհեստական բեղմնավորումից: Այդ քայլին են դիմել այն բանից հետո, երբ էգը չի կարողացել բնական ճանապարհով հղիանալ արու Տյան Տյանից: 

Երկու պանդաները 10 տարով Չինաստանի կողմից ԱՄՆ-ին էին հանձնվել 2000 թվականին 10 մլն դոլարով: Սակայն տևական բանակցություններից հետո կենդանաբանական այգուն հաջողվել է կենդանիների մնալու ժամկետը երկարացնել 5 տարով:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել