
«ՉԻ» տեղեկություններով՝ այս օրերին ՀՀ քաղաքացիների բնակարան են այցելում տեղամասային էլեկտրիկները եւ հետաքրքրվում՝ վճարե՞լ են արդյոք օգտագործած հոսանքի դիմաց։ Այս մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը եւ հավելում.
«Ոլորտի պատասխանատուներին մտահոգություն է պատճառել այն հանգամանքը, որ բաժանորդների մեծ մասը դեւեւս չի վճարել կոմունալ վարձավճարները, քանի որ թանկացումներից հետո վճարվող գումարն էականորեն մեծացել է։ «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝տեղամասային տեսուչներին հրահանգված է չսպասել, որ քաղաքացին վճարումներ կատարի մինչեւ տվյալ ամսվա վերջը, այլ հոսանքազրկել բոլոր նրանց բնակարանները, ովքեր մինչ օրս վճարումներ չեն կատարել»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել