«ՉԻ» տեղեկություններով՝ ՀՀ նախկին վարչապետ, Մեծ Բրիտանիայում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Սարգսյանն առայժմ ժամանակ չի կորցնում Հայաստանում իր ազդեցությունն ընդլայնելու ուղղությամբ։ Այս մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը եւ հավելում.

«Մեր տեղեկություններով, վերջերս Արմեն Սարգսյանը ձեռք է բերել «Պեպսի-Կոլա» ընկերության բաժնետոմսերի խոշոր փաթեթ, ինչպես նաեւ Հարավային Կովկասում «Պեպսի-Կոլայի» կառավարման իրավունքը։ Ներկայումս «Պեպսի-Կոլայի» վաճառքը Հայաստանում կենտրոնացած է ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ջերմուկ գրուպի» նախագահ Աշոտ Արսենյանի՝ Քլոսի ձեռքում, սակայն, մեր աղբյուրների համաձայն, այդ բիզնեսը կանցնի Արմեն Սարգսյանին։ Մոտավորապես նույն կերպ ժամանակին Արմեն Սարգսյանը Արկադի Համբարձումյանի ձեռքից վերցրեց շվեյցարական հանրահայտ «Nestle» ընկերության ապրանքները Հայաստան ներմուծելու իրավունքը...»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել