
Ամեն օր ինքնասպանվում ենք: Չնայած շնչում ենք, սրտի զարկերը կան, բայց երակը կտրած մարդու նման օր օրի մեռնում ենք: Բայց դա զգալու համար պետք է երկու-երեք շաբաթով Ֆեյսբուք եւ լրատվական կայքեր մուտք չգործել: «Վերադառնալիս» կզգաք, թե ինչ ինֆորմացիոն աղբ ենք ուտում ամեն օր: Սուիցիդներ, որոնց մասին խոսելիս ակամա նպաստում ենք նման դեպքերի բազմապատկվելուն, բռնաբարություն, նորմալ ճանապարհից օր օրի շեղվող հոգեպես անհավասարակշիռ մարդիկ, զոհեր, զոհեր, զոհեր: «Վերադարձի» հաջորդ իսկ օրն այդ ամենը կրկին սովորական բան է մեր աչքին: Ոչնչանում ենք, պարոնայք: Առայժմ՝ հոգով, որին մարմնական անժամանակ մահն է հաջորդում:
Նորից ու նորից, նորից ու նորից, նորից ու ամեն օր՝ ինքնասպանվում ենք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել